Թուրքիայում Նարեկ Աբգարյանին հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել
ՍՊՈՐՏԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը հաղթանակով է ավարտել կիսաեզրափակչի մենամարտը:
Աբգարյանը հաղթել է Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինին և դուրս է եղել մրցաշարի եզրափակիչ:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր, այնպես որ այս հաղթանակով Անգարյանն ապահովել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկրորդ օլիմպիական ուղեգիրը:
Հայաստանի ներկայացուցիչներից Սամսունի մրցաշարի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգա նաև 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, իսկ ահա 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ովքեր պարտություն կրեցին կիսաեզրափակչում, ապրիլի 16-ին կմրցեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: