Ձմռանը «մրսած» բնակիչը քանդել է հարևանի պատուհանները ու տարել վառել
ԻՐԱՎՈՒՆՔՍեւանի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 22-ին, ժամը 13.20-ին, գողություն կատարելու համար բաժին բերման են ենթարկել Սեւանի Գործարանային փողոցի բնակիչ, 47-ամյա մի տղամարդու:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարին քանդել ու գողացել է նույն փողոցի մի շենքի բնակարաններից մեկի պատուհանը՝ շրջանակով, տեղափոխել իր բնակարան եւ այրել:
Նախապատրաստվում են նյութեր: