Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը  բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են ազգամիջյան համերաշխության պայմաններում, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Ընդգծվեց նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան այդ համերաշխությունը լինի պինդ ու կայուն: Կարասինն ասաց, որ հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության և շատ ակտիվ են  քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական ոլորտներում:

Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծեց, որ  Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին ներկայացրեց հանձնակատարի գրասենյակի հիմնական նպատակներն ու գործառույթները, սփյուռքի, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Սինանյանը նշեց, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել և Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը նշեց, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, և գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:

21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Խոշոր վթար՝ ԼոռիումԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Երևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լեֆֆ գարեջուրՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըԳիշերը Ռուսաստանի տարածքում մոտ հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացվել Մոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Կահիրեում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իրանը չի քննարկի իր հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի հետ «Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Երկար ժամանակ գազ չի լինելուՍպասվում է կարճատև անձրևՎթար է․ ջուր չի լինիԱնկում տարադրամի շուկայում «Թակարդ Փաշինյանի համար. ի՞նչ կաթսա է Եվրոպան պատրաստում Հայաստանի համար» «Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որն արդեն կարելի է անվանել «թուրքական»»Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)10 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել ԵրևանումԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ
Ամենադիտված