Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ջրափրկարարական ջոկատի հրամանատարը Ագրիճի գետից դուրս է բերել 44-ամյա տղամարդու դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղի տարածքում՝ Ագրիճի գետում մարդ է խեղդվել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն քանի որ ջրափրկարարական ջոկատի անհրաժեշտություն է եղել, դեպքի վայր են ժամանել ջրափրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ