Երբ մեծանամ, ուզում եմ քեզ նման ուժեղ և քաջ լինել. 12-ամյա պատանու նամակը հայ զինվորին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարև, սիրելի զինվոր։ Քեզ գրում է 12-ամյա Էդգարը` Ծակքարի միջնակարգ դպրոցից։ Քո սխրանքների, քաջության և հայրենասիրության մասին պատմությունները ես լսում եմ ամեն օր տանը և դպրոցում։
Երբ մեծանամ, ուզում եմ, որ քեզ նման ուժեղ և քաջ լինեմ։ Գիտեմ, որ տանը ծնողներիդ ես թողել, որ շատ երազանքներ ունես, որոնք թողել ես կիսատ և կյանքդ նվիրել հայրենիքիդ սահմանները անառիկ պահելու սրբազան գործին։
Իմացիր, որ մի ամբողջ ազգ քո անունը միշտ հիշում է իր աղոթքներում։ Քո կյանքի համար են մեր տագնապները, քո սխրանքներն ու անձնվիրությունն են մեր հպարտալու և ժպտալու պատճառները:
Գեղարքունիքի մարզ, Մարտունու շրջան, Ծակքարի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Էդգար Մանուկյան