Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարադատության նախարարությունը մոլորեցնում է. Արսեն Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 
Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի հրապարակումից և դրա շուրջ արտահայտված մասնագիտական դիրքորոշումներից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն՝ պնդելով, թե այդ զեկույցը ներկայացվում է միակողմանի, Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը:
 
«Արդյոք միակողմանի՞ է ներկայացվում զեկույցը հարցին՝ շատ արագ հնարավոր է պատասխանել ծանոթանալով զեկույցի բովանդակությանը: Այն արդեն տարածվել է սոցիալական ցանցերում:
Սակայն գլխավոր առիթը, որն էլ հիմք հանդիսացավ անդրադառնալու Նախարարության հայտարարությանն այն է, որ Նախարարությունը փորձել է շեղել իրականությունն ու հանրությանը ցույց տալ, թե իբր որևէ նոր բան չկա և Կառավարությունն էլ անում է այն, ինչ ասել էր: Այսպես, ըստ հաղոդագրության՝ «Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը» - նախարարությունը հայտնելով շարունակում է, թե իբր՝ «Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»: Սակայն ակնհայտ է, որ նախկինում արված հայտարարությունների և այս հաղոդրագրության միջև առկա շատ մեծ խզում․ հաղորդագրության մեջ, ինչպես նկատեցինք, որևէ բառ չկա դատավորների քաղաքական կապերի մասին, մինչդեռ Կառավարության ղեկավարի հայտնի ելույթի առանցքում հենց այս քաղաքական կապերով պայմանավորված վեթինգն էր:
 
Նույնիսկ քաղաքական կապերին առնչվող հարցը լրատվամիջոցներից մեկն իր «Վեթինգ» վիդեոշարքում մշտապես տալիս է բոլոր այն դատավորներին, որոնք համաձայնվում են անցնել այլ լրատվամիջոցի յուրահատուկ վեթինգով: Փաստորեն ստացվում է, որ Նախարարությունն առնվազն քաղաքական կապերի մասով ստուգման մտքից հրաժարվել է: Բնականաբար այդ հրաժարումը չէր կարող լինել առանց կառավարության ղեկավարի համաձայնության, ուստի այստեղին էլ հստակ է դառնում, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն ու կայացած աշխատանքային քննարկումներն անցել են քննադատական-կառուցողական մթնոլորտում և Կառավարությունը հասկացել ու հրաժարվել է դատավորների համատարած վեթինգի գաղափարից:
 
Հաջորդ խնդրահարույց միտքը հաղորդագրությունում այն է, թե իբր Սահմանադրական դատարանի առնչությամբ կառավարությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Նախարարությունն այս դեպքում պարզապես փորձում է կամ մոլորեցնել կամ էլ մոռացության մատնել վարչապետի մամուլի քարտուղարի կողմից հնչեցրած պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ: Մամուլի քարտուղարն այդ մասին հայտնել է լրատվամիջոցներից մեկին, երբ պատասխանում էր հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը Վահե Գրիգորյանի նամակի առնչությամբ: Հիշեցնեմ, որ մամուլի քարտուղարը, ում հնչեցրած յուրաքանչյուր հայտարարություն հենց ուղիղ վարչապետի հայտարարությունն է և բացառապես պաշտոնական, ասել էր, որ կառավարությունը քննարկում է, թե ինչ լիազորություններ ունի միջամտելու համար Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամին:
 
Այսպիսով, Կառավարությունը գտել էր, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, ինչն էլ հանդիսանում է հենց պաշտոնական դիրքորոշում է, որը փորձում է մոռանալ Արդարադատության նախարարությունը», - գրել է Արսեն Բաբայանը։
ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենադիտված