10-ամյա աղջիկը ճանաչվել է ամենաերիտասարդ էքստրեմալ՝ թռչելով պարաշյուտով (տեսանյութ)
ՍՊՈՐՏԵկատերինբուրգի բնակչուհին գրանցվել է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերիտասարդ էքստրեմալ, որը թռել է պարաշյուտով, հաղորդում է Life-ը:
Հունիսի 15-ին Կարոլինա Չյորնիխը թռել է պարաշյուտով հրահանգչի հետ միասին 2.5 հազար մետր բարձրությունից:
«Ես բոլորովին չեմ վախեցել: Պետք էր պարզապես հաշվել մինչև երեքն ու ցատկել, սակայն մենք թռել ենք՝ հաշվելով մինչև երկուսը: Այժմ ցանկանում են թռչել 4000 մետրից»,- պատմել է աղջնակը:
Աղջկա մոր՝ Ելենայի խոսքով՝ այժմ դուստրը երազում է գրավել Էլբրուսը և արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները: