Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 35 RС 813 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 AT 658 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ