Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաստակել սեփական հանգստի ժամանակ, կամ ինչպես Վրաստանը զարմացրեց ողջ աշխարհին. հարցազրույց ORBI GROUP- ի գլխավոր տնօրենի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերջին ժամանակներս ժամանակակից հյուրընկալ Վրաստանը հայտնի է դարձել ոչ միայն որպես տուրիստական թրենդ, այլ նաև որպես երկիր, որը ռեկորդներ է խփում աշխարհում ամենատարածված ուղղություններից մեկում՝ անշարժ գույքում կատարվող ներդրումներով: Ինչու են ներդրողները նախընտրում երկնաքերների քաղաքը՝ Բաթումին՝ իրենց համար անշարժ գույք ձեռք բերելու և մշտական եկամուտ ապահովելու համար, որքան հեշտ են ձեռքբերվում հյուրանոցային համարները որպես սեփականություն, որքան բարձր եկամուտ են դրանք ապահովում սեփականատերերին, և ինչով է հատկապես ձեռնտու սեփականություն ձեռք բերելու նպատակով ուղևորությունը կատարել ORBI GROUP-ի հետ՝ կիմանանք Իրակլի Կվերգելիձեից՝ Եվրոպայի խոշորագույն կառուցապատող հանդիսացող շինարարական–դեվելոփերական ընկերության գլխավոր տնօրենից: Անշարժ գույք ձեռքբերելու նպատակով կազմակերպվող ուղևորությունը հիանալի հնարավորություն է համատեղել հաճելին օգտակարի հետ: Դուք կարող եք տեսնել Վրաստանը, Բաթումին, հիանալի ժամանակ անցկացնել, ծանոթանալ մեր ընկերության և թիմի հետ, ինչպես նաև ծովի ափին ապարտամենտներ գնելու որոշում կայացնել և ձևակերպել անշարժ գույքի սեփականության իրավունքը:

 
 
- Պարո՛ն Իրակլի, մինչ կխոսենք Բաթումի ուղևորության մասին, անդրադառնանք ձեր ընկերության արտադրած պրոդուկտին՝ ինչ են իրենցից ենթադրում «եկամտաբեր ապարտամենտները», ինչով են դրանք տարբերվում բնակարաններից, և ինչու են հաճախորդները աշխարհի տարբեր ծայրերից նախընտրում ձեր պրոդուկտը:
 
- Մեր ընկերությունը առաջարկում է իրապես յուրահատուկ պրոդուկտ՝ պրեմիում դասի ապարտամենտներ՝ մատչելի և ձեռնտու գնով: Մենք առաջարկում ենք ապարտամենտներ առաջին գծում՝ ծովափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա՝ տուրիստական Բաթումիի սրտում՝ ORBI CITY 5 աստղանի հյուրանոցային համալիրում, որը կահավորված է, և որից դեպի ծովը բացվում է հեքիաթային տեսարան՝ ընդամենը 39200$: Նախնական կանխավճարը կազմում է 10 տոկոս՝ սկսած 3900 դոլլարից: Ապարտամենտները ձեր լիակատար սեփականությունն են և եկամուտ ապահովող բիզնեսը: Այստեղ դուք կարող եք ապրել և հանգստանալ, իսկ ձեր բացակայության ընթացքում՝ հանձնել վարձակալության ինքնուրույն, կամ էլ մեր՝ տարեկան 7000$ եկամուտ ունեցող կառավարող ընկերության միջոցով: Ընդ որում, վարձակալության հանձման գործընթացը դուք կարող եք վերահսկել օնլայն՝ հատուկ ծրագրի միջոցով:
 
 
Բաթումիում այսօր իսկական զբոսաշրջային բում է: 2018 թ.-ին ավելի քան 8.7 մլն զբոսաշրջիկ այցելեց Վրաստան. 1.7 միլիոն ավելին, քան նախորդ տարի: Տուրիզմի զարգացման և ներդրումային գրավչության տեսանկյունից Բաթումին համեմատվում է Դուբայի հետ: Սա հանգստավայր է, որը զբոսաշրջիկներին գրավում է ամբողջ տարին, բնակարաններն էլ, հետևաբար, վարձակալվում են ամբողջ տարվա ընթացքում, և շնորհիվ հիանալի լոկացիայի, զարգացած ենթակառուցվածքների և այլ առավելությունների՝ մեր օբյեկտները ունեն մեծ պահանջարկ: Անձնական մենեջերի հետ խորհրդակցության ընթացքում կարող եք մանրամասն հաշվարկ ստանալ: Մեր ապարտամենտների բարձր եկամտաբերությունը և տարբեր երկրների քաղաքացիների կողմից դրանց ձեռքբերման բացառիկ պայմանները ORBI CITY նախագիծը դարձնում են ամենահետաքրքիրներից մեկը համաշխարհային շուկայում:
 
 
- Պատմեք ավելի մանրամասն ORBI CITY համալիրի մասին:
 
- ORBI CITY–ն (դրանք երեք 55 հարկանի աշտարակներ են) գտնվում է զբոսաշրջային Բաթումիի սրտում՝ առաջին գծում՝ Սև ծովից 100 մետր հեռավորության վրա: Ես համարում եմ, որ այս ծրագիրը լավագույններից մեկն է ոչ միայն Բաթումիում (Վրաստանում), այլև նույնիսկ աշխարհում: Իրականում սա քաղաք է քաղաքի մեջ:
 
Համալիրը կունենա զարգացած ենթակառուցվածք, որը համապատասխանում է ամենախիստ ժամանակակից չափանիշներին` փակ և բացօթյա լողավազաններ, սպա, ֆիթնես, սրճարաններ և ռեստորաններ, խանութներ, համերգային և կոնֆերանս դահլիճներ, բժշկական կենտրոններ, զվարճանքի վայրեր և խաղահրապարակներ. ընդհանուր առմամբ՝ մոտ 200,000 քմ: Այն կդառնա առևտրի և զվարճանքի ամենամեծ կենտրոնը, որը կդառնա իսկական այցեքարտ Բաթումիի համար: Այստեղ կներկայացվեն մեծ թվով աշխարհահռչակ բրենդներ, ինչպես՝ prada, gucci, h&m, stefano ricci, chanel, zara, giorgio, louis vuitton, burberry, dunhill, dolce & gabbana, salvatore ferragamo, lacoste, armani, hermes, kenzo, dior, versace, ralph lauren, calvin klein, victoria’s secret, mexx և այլն: Առևտրի և զվարճանքի այս կենտրոնը կառավարելու է աշխարհի ամենահեղինակավոր օպերատորներից մեկը՝ Jones Lang LaSalle (JLL): Այն աշխարհահռչակ կառավարող ընկերություն է, որն առաջատարներից մեկն է անշարժ գույքի կառավարման շուկայում: Նաև ընդգրկված է աշխարհի խոշորագույն ընկերությունների՝ Fortune 500 ցուցակում, միավորում է շուրջ 300 կորպորատիվ գրասենյակներ և 86,000 աշխատակիցներ աշխարհի ավելի քան 80 երկրներում: Տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և իր ոլորտում ճանաչված առաջատար է:
 
 
- Ո՞րն է ձեր պրոդուկտի առավելությունը այլ երկրների՝ օրինակ՝ Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Չերնոգորիայի, Իսպանիայի համեմատ:
 
- Գիտեք, յուրաքանչյուր երկիր ունի իր պլյուսներն ու առավելությունները: Վրաստանը շատ մեծ առավելություններ ունի այլ երկրների նկատմամբ: Թույլ տվեք թվարկել այն հիմնական առավելությունները, որոնք շատ կարևոր պայմաններ են արտասահմանյան անշարժ գույքի ձեռքբերման համար:
 
    Գնված ապարտամենտները ձեր լիարժեք սեփականությունն են՝ նվիրատվության, վաճառքի և ժառանգության իրավունքով:

 

    • Գրավիչ, մատչելի գին. 39,200 դոլարով դուք դառնում եք իսկապես շքեղ բնակարանի սեփականատեր, որը լիովին պատրաստ է, կահավորված անհրաժեշտ տեխնիկայով և այն ամենով, ինչն անհրաժեշտ է ապրելու և հանգստանալու համար, ընդհուպ մինչև անկողնու սպիտակեղենը:Գրավիչ, մատչելի գին. 39,200 դոլարով դուք դառնում եք իսկապես շքեղ բնակարանի սեփականատեր, որը լիովին պատրաստ է, կահավորված անհրաժեշտ տեխնիկայով և այն ամենով, ինչն անհրաժեշտ է ապրելու և հանգստանալու համար, ընդհուպ մինչև անկողնու սպիտակեղենը:
    • Աշխարհագրական մատչելիություն. Երևան-Բաթումի չվերթը տևում է ընդամենը 40 րոպե:
    • Բացակայում է լեզվական բարյերը:
    • Վիզայի ազատ ռեժիմ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և ավելի քան 90 երկրների հետ:
    • Անշարժ գույքի հարկի բացակայություն: Շատերն ինձ հարցնում են, թե ինչ կպատահի, եթե հանկարծ մտցվի նման հարկատեսակ: Վրաստանում դա անհնար է: Նոր հարկի ներդրման կամ գոյություն ունեցող հարկատեսակի բարձրացման համար հարկավոր է անցկացնել համազգային հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, շա՞տ քաղաքացիներ կցանկանան, որպեսզի իրենց պարտադրեն ներդնել անշարժ գույքի հարկ: Ի դեպ, Վրաստանը ունի նաև աշխարհի ամենացածր հարկային բեռներից մեկը:
    • Անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ ամբողջ ընտանիքի համար կացության թույլտվություն ստանալու դյուրինությունը: Կացության թույլտվությունը կարելի է ձեռք բերել 10 օրվա ընթացքում:
    • Անշարժ գույքի գրանցման պարզեցված ընթացակարգը. 1 օրում գույքի գրանցումը կարժենա ընդամենը 80 դոլար: Գրանցման համար անհրաժեշտ է միայն անձնագիր, այլ վկայագրեր և փաստաթղթեր անհրաժեշտ չեն:
    • Եվրոպայի ամենաանվտանգ երկիրը: Վրաստանը ամենաանվտանգ երկրների թոփ 10-ում է:
    • Տուրիստական ​​բում: Ամեն տարի զբոսաշրջիկների տարեկան աճը կազմում է 20%, այս թիվը աճում է ամեն տարի: Վրաստանն ու Բաթումին դարձել են իրական թրենդ՝ բառացիորեն պայթեցնելով (բառի լավ իմաստով) համաշխարհային զբոսաշրջային շուկան:
    • Մեղմ արևային կլիմա` 280 արևային օր տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, մենք ունենք շատ մաքուր էկոլոգիա, մարդիկ գալիս են այստեղ` իրենց առողջությունը բարելավելու համար: Եվ, իհարկե, տաք և քնքուշ ծովը. հուլիսին և օգոստոսին ջրի ջերմաստիճանը հասնում է +28 աստիճանի:
    • Զբոսաշրջություն ողջ տարվա ընթացքում՝ 4 կլիմայական գոտի: Բաթումին ոչ միայն մաքուր ծով է, այլ նաև լեռներ, զարմանալի բնություն, մեղմ սուբտրոպիկ կլիմա: Այստեղ դուք կարող եք լողալ ծովում, ապա գնալ լեռնադահուկային հանգստավայր, և այս ամենը մի քանի ժամվա ընթացքում:
    • Աշխարհահռչակ գինի և համեղ խոհանոց: Եվ ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Վրաստանն իսկապես աներևակայելի հյուրընկալ և առատաձեռն երկիր է: Միակ բանը, որ մենք խնդրում ենք մեր հյուրերին՝ մոռանալ դիետայի մասին և լիարժեքորեն վայելել մեր խոհանոցն ու մեր գինին:
    • Ցածր գներ կյանքի, ժամանցի և զվարճանքի համար: Սա հատկապես զգում են խոշոր քաղաքների բնակիչները, օրինակ՝ Բաթումիում լիարժեք մեկ օրը գնային առումով հավասարեցնում եմ քաղաքային ռեստորանում մեկ ընթրիքի հետ:
 
 
- Եկեք խոսենք անշարժ գույքի գնման նպատակով կազմակերպվող ուղեւորության մասին: Ինչո՞ւ եք հրավիրում ձեր պոտենցիալ հաճախորդներին նման ուղևորություններ կատարել:
 
- Մեր ընկերությունը երկար տարիներ նման ուղևորություններ է կազմակերպում, և երկար տարիների փորձի հիման վրա՝ կարող եմ վստահությամբ ասել, որ նման ուղևորությունները հաճելին օգտակարի հետ համատեղելու ամենահիանալի տարբերակն են: Տեսնել Վրաստանը, Բաթումին, ծանոթանալ մեր ընկերության և թիմի հետ, որոշում կայացնել ծովի ափին բնակարանների ձեռքբերման մասին: ORBI GROUP- ը ամեն ամիս նման ուղեւորություններ է կազմակերպում, որպեսզի ամեն ինչ տեսնեք ձեր աչքերով: Ճանապարհորդություններին մասնակցում են ավելի քան 300-400 մարդ տարբեր երկրներից:
 
- Ինչպե՞ս է կազմակերպվում այդ գործընթացը, ի՞նչ է մտնում այդ ուղևորության մեջ:
 
- Սովորաբար, անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կազմակերպվող ուղևորությունը տևում է 3 օր, հարմար է այն մարդկանց համար, ովքեր ունեն խիտ աշխատանքային գրաֆիկ, քանի որ այս 3 օրերը համընկնում են հանգստյան օրերի հետ: Սակայն, եթե հանգստյան օրերն ավելի երկար են, ապա այն կարող է տևել չորս կամ հինգ օր: Շրջագայության առաջին օրվանից մենք հոգ ենք տանում ամեն ինչի մասին՝ սկսած մեկնելուց, վերջացրած՝ հետ վերադառնալուց: Օդանավակայանում ձեզ կդիմավորեն ORBI GROUP-ի տուր-մենեջերները: Մեկնումը ուղիղ չվերթով դեպի Բաթումի: Ես հատկապես ուզում եմ առանձնացնել այն հանգամանքը, որ Վրաստան ժամանելու համար վիզա անհրաժեշտ չէ: Ընդամենը 40 րոպե, և դուք կհայտնվեք արևոտ Բաթումիում՝ երկնաքերների քաղաքում: Օդանավակայան ժամանելուն պես՝ ձեզ կդիմավորի անձնական մենեջերը, ով կուղեկցի ձեզ ողջ ճանապարհորդության ընթացքում: Դուք կհաստատվեք 5 աստղանի լավագույն հյուրանոցում, և կարճատև հանգստից հետո կմեկնարկի հիմնական ծրագիրը: Բաթումիում շատ արևոտ ու տաք է: Այս օրը կդառնա իրապես տոնական և լցված կլինի պայծառ էմոցիաներով, կկազմակերպվի շրջագայություն ռոմանտիկ Բաթումիով, և, իհարկե, մեր հատուկ նվերը՝ մեծ գալա ընթրիքը:
 
- Իսկ մնացա՞ծ օրերի ընթացքում:
 
- Ճանապարհորդության երկրորդ օրը ևս դինամիկ կլինի: Առավոտյան նախաճաշից հետո դուք հնարավորություն կունենաք դիտել ընկերության պրեզենտացիան ORBI GROUP-ի կենտրոնական գրասենյակում, որտեղ կիմանաք ամեն ինչ եկամտաբեր ապարտամենտների, Վրաստանի և Բաթումիի մասին, և, իհարկե, կստանաք ձեր հարցերի պատասխանները: Ներկայացումից հետո, եթե դուք հետաքրքրված եք գնել որևէ ապարտամենտ, ապա կարող եք խորհրդակցել ձեր վաճառքի մենեջերի հետ, ընտրեք այն ապարտամենտները, որոնք ցանկանում եք և քննարկեք բոլոր պայմանները:
 
ORBI GROUP ընկերությունը, իր հերթին, կցուցաբերի լիարժեք իրավական աջակցություն: Բոլոր փաստաթղթերը ռուսերեն լեզվով են, աջակցությունն ու ձևակերպումն էլ մտնում են բնակարանի գնի մեջ: Չկան թաքնված կամ լրացուցիչ վճարումներ: Ես ուզում եմ շեշտել այդ հանգամանքը` շատ այլ երկրներում մեր հաճախորդները կանգնում են նոտարների, թարգմանիչների ծառայությունների համար լրացուցիչ վճարումներ կատարելու անհրաժեշտության առջև: Մեր մոտ դա բացառված է:
 
 
Այդ օրը ձեզ համար կկազմակերպվի հետաքրքրաշարժ Էքսկուրսիա դեպի Բաթումիի Բուսաբանական այգին, որը իրապես աշխարհի հրաշքներից մեկն է: Իհարկե, մենք, ինչպես իսկական վրացիները, երբեք չենք թողնի մեր հյուրին սոված. դուք կշարունակեք ծանոթությունը վրացական խոհանոցի և մեր հայտնի գինու հետ Բաթումիի լավագույն ռեստորաններում: Երեկոյան արդեն կհանդիպենք ճաշկերույթի ժամանակ: Փորձից կարող եմ ասել, որ արդեն երկրորդ օրվա երեկոն անցնում է բարեկամական մթնոլորտում, մարդիկ ծանոթանում են միմյանց հետ, սկսում են շփվել, ընկերանալ: Մենք նույնիսկ ունենք մի քանի դեպք, երբ ռոմանտիկ զույգեր են ձևավորվել:
 
Երրորդ օրն անցնում է թեթև, ավելի հանգիստ ռիթմով, բայց միևնույն ժամանակ՝ լցված տարբեր հաճելի իրադարձություններով: Նախաճաշից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող եք ավարտել ձևակերպման բոլոր ընթացակարգերը, զբոսնել ժամանակակից եվրոպական Բաթումիով, ընտրել հուշանվերներ ընկերների և հարազատների համար: Դրան հաջորդում է տեղափոխումը օդանավակայան և թռիչքը:
 
 
- Տպավորիչ է: Ինչպե՞ս գրանցվել այդ անշարժ գույքի ձեռքբերման ուղևորությանը մասնակցելու համար:
 
- Ճամփորդությանը գրանցվելու համար դուք կարող եք զանգահարել կամ այցելել մեր գրասենյակներից մեկը (դրանք աշխատում են առանց հանգստյան օրերի ժամը 9-ից 22-ը) 19 երկրներում.
 
Վրաստան.
 
Բաթումի, Բաքվի 46 , Կոբալաձե, 2 փող.
Թբիլիսի, Ա. Կազբեգի պող., 12 ա
Հեռ. +995 555 31 00 00 (Viber, WhatsApp, Telegram)
 
Կայք՝  orbigroup.ge
ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենադիտված