Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է. կիրականացվեն մաքրման աշխատանքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով  բարձր է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ լճի մաքրման համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով լրացուցիչ գումար կհատկացվի: 

Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։ Ավելին՝ 5 մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով լցվել է  Սևանա լիճ։

«Սպասում ենք, որ այս թիվը կավելանա», - ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ առաջիկա երկու տարում մաքրվելու է 770 հա տարածք: 
Անդրադառնալով նախորդ կառավարության տարիներին ծրագրված աշխատանքներին՝ Գրիգորյանը նշեց, որ ինչպես պարզվել է փաստաթղթերի ուսումնասիրությունից, դրանք չեն կատարվել: Նա ցուցադրեց 2012 թվականի տեսչական ստուգման մի արձանագրություն, որի համաձայն Սևանա լճի շուրջ 700 հա տարածքում մաքրում չի իրականացվել, ինչպես ծրագրված է եղել։

«Բազմաթիվ տեղեր նշված է, որ մաքրում չի կատարվել, կոճղերը մնացել են ջրի մեջ ամբողջ ծավալներով։ Այս ամենը 700 հա է կազմում։ Այսինքն՝ տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում աշխատանքներն 30 տոկոսով են կատարվել, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել է ջրի մեջ։ Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել։ Այսինքն՝ պետությունը տարբեր տարիներին գումարներ է հատկացրել Սևանում այս մաքրումներն իրականացնելու համար, բայց փայտանյութը կտրվել, հանվել է, իսկ կոճղը մնացել ջրում», - ներկայացրեց նախարար Գրիգորյանը։

2015-2017 թվականների մաքրման բոլոր աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունը՝ նախահաշիվներ, հանձնման, ընդունման ակտեր և այլն, հավաքագրվել ու տրվել է Գլխավոր դատախազությանը։

Անդրադառնալով լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ առաջին հերթին լճից ջուր բաց չի թողնվում, կատարվել են մաքրման կայանների ուսումնասիրություններ։

«Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կան մեխանիկական մաքրման կայաններ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել՝ վերցնելով տվյալներ և՛ «Վեոլիա ջուր» ընկերությունից, և՛ արտադրողներից ու երեք մաքրման կայանների վերաբերյալ կառավարությանը ներկայացրել ենք գնառաջարկ, թե այդ երեք քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումար կպահանջվի։ Հենց այս պահին իրականացվում են գետերի մաքրման ուսումնասիրություններ, որովհետև վարչապետի աշխատակազմի հետ ունենք համաձայնություն, որ հաշվարկվի, թե այդ ծախսերն ինչքան կլինեն։ Դրանից հետո նույնպես կդիմենք, որ այդ գումարները ստանանք», - ասաց Էրիկ Գրիգորյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ Մարտունի և Վարդենիս քաղաքներում մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ։

Հարցին՝ իրատեսական է, որ այդքան գումար կտրամադրվի, Գրիգորյանը պատասխանեց.

«Խոսքն այն մասին է, որ մենք ուսումնասիրել ենք՝ ինչ տարբերակներ կան իրավիճակից դուրս գալու համար, մենք ներկայացրել ենք այս տարբերակը։ Այժմ էլ առաջարկներ ենք ստանում ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանից, այլ երկրներից»։

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, այսօր Սևանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է։ 

«Եթե մենք այս պահին ջուր չվերցնենք Սևանից, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միևնույն է, բացարձակապես բավարար չէ։ Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է, և այդ ամենը պետք է վերականգնվի։ Սևանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմն արտակարգ բնույթի պետք է լինի», - հայտարարեց նախարարը։

ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենադիտված