Արոնյանի գրանցած արդյունքը Grand Chess-ում
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Զագրեբի Grand Chess Tour-ն ավարտեց առանց պարտության:
Արոնյանը վերջին` 11-րդ տուրում, մրցեց ԱՄՆ-ից Ուեսլի Սոի հետ և պարտիան 44-րդ քայլին ավարտեց խաղաղ ելքով: Հայ գրոսմայստերը 11 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
11 հնարավորից 8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: