Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմից հետո գաղափարախոսություն է փոխվել. Մասիս Մայիլյան

ՎԻԴԵՈ

Ապրիլյան պատերազմից սերտած դասերի, 5 ամիս անց կատարված քայլերի, բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի մասին NEWS.am-ը զրուցել է Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:

Պարոն Մայիլյան, Ձեր կարծիքով Արցախի իշխանություններն ի՞նչ հետեւություններ արեցին ապրիլյան պատերազմից, ի՞նչ քայլեր են արվել մինչեւ հիմա եւ արդյոք այդ դրանք բավարար ու ճիշտ քայլեր էին:

Ապրիլյան պատերազմի օրերին ԼՂՀ կառավարությունը ստեղծել է օպերատիվ շտաբ, որը պետք է անմիջապես զբաղվեր պատերազմի հետ կապված խնդիրներով եւ հետեւանքներով: Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի հայությունն աջակցություն է ցուցաբերել, հավաքվել է որոշակի գումար։ Օպերատիվ շտաբը կոորդինացրել է այդ բոլոր օգնությունները: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո աշխատանքներ են սկսվել բանակի առաջնագծի ուժեղացման հետ կապված:

Վերջերս ես հնարավորություն եմ ունեցել Հայաստանից մի խումբ հասարակական եւ քաղաքական գործիչների հետ այցելելու առաջնագիծ: Մենք երկու օր եղել ենք այնտեղ, եւ տեսել ենք, որ այդ գումարները ծախսվում են թե ինժեներական կառույցների վրա, թե մեր տղաների մարտական հերթապահության եւ կապի խնդիրները լուծելու նպատակով։ Նորամուծություններ կան, որոնք ավելի կամրապնդեն մեր անվտանգությունն ու պաշտպանությունը, բայց այդ գործը շարունակական պետք է լինի: Գումարի մոտ կեսը ծախսվել է, աշխատանքները շարունակվում են շատ ակտիվ եւ լավ տեմպերով:

Այսինքն հասարակական եւ փորձագիտական շրջանակներն ունե՞ն հնարավորություն հետեւելու այդ քայլերի իրականացման գործընթացին:

Այո, կառավարությունն այդ շրջայցը կազմակերպելով նպատակ ուներ որոշակի ձեւով հաշվետվություն ներկայացնել հասարակության ներկայացուցիչների միջոցով հայ հանրությանը, եւ դա հաջողված փորձ էր: Կատարված աշխատանքների մի մասը կրում է գաղտնի բնույթ եւ հենց դա է պատճառը, որ նման ձեւով է հաշվետվությունը կատարվում: Կառավարությունը նաեւ փակ ռեժիմով հաշվետվություն է ներկայացրել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներին:

Կարեւորում եմ նաեւ այն, որ ապրիլյան պատերազմից հետո մտածելակերպ, գաղափարախոսություն է փոխվել: Մենք հնարավորություն ենք ունեցել շփվել նաեւ ուժային կառույցների ղեկավարների հետ։ Նրանք շատ մեծ ուշադրություն են դարձնում, որ առաջնագիծը հագեցված լինի արդիական տեխնիկայով եւ սարքավորումներով, որը կօգնի ավելի լավ կազմակերպել մարտական հերթապահությունը, եւ բացառվեն այնպիսի անակնկալները, որ եղան ապրիլի 2-ին՝ նաեւ օգտագործելով այդ սարքերը, խորքային հետախուզության միջոցները:

Տարիներ շարունակ մեզ տեղեկացնում էին, որ ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվում է բանակի կարիքներին, բայց ապրիլյան պատերազմը վեր հանեց շատ լուրջ խնդիրներ, որոնք կարելի էր լուծել նաեւ եղած ֆինանսական միջոցներով։ Ինչո՞ւ էր ստեղծվել այդ իրավիճակը, ինչո՞ւ մենք պատրաստ չէինք ապրիլյան դեպքերին, ինչու այդքան զոհերի գնով կասեցվեց հակառակորդի առաջխաղացումը:

Չեմ կարող ասել, որ պատրաստ չէինք, ընդհանուր առմամբ, մեր Պաշտպանության բանակն իր խնդիրը կատարել է, կանգնեցրել է թշնամուն, իհարկե, ունեցել ենք ծանր կորուստներ, նաեւ տարածքային: Բայց եթե ընդհանուր գնահատական տանք, խնդիրը կատարվել է: Ի դեպ, մինչեւ ապրիլյան դեպքերը եւս արդիականացման ուղղությամբ որոշ քայլեր կատարվել էին, օրինակ, նույն տեսախցիկների տեղադրումը:

Կենտրոնական ուղղությամբ տեսախցիկների օգնությամբ մեր առաջնագծի զորամասերը նախօրոք իմացել են, որ տանկային հարձակում է սպասվում, եւ կարողացել են կանխել այդ հարվածը, որը հիմնականը պիտի լիներ: Բայց խնդիրն այն է, որ ապրիլից հետո գրեթե ամբողջ առաջնագծով ունենք այդ հնարավորությունները: Կարեւոր է, որ այս ամենը շարունակվի: Եվ այն, որ գաղափարախոսությունը, մոտեցումները փոխվում են, հույս է ներշնչում, որ այդ աշխատանքներն ավելի արագ տեմպերով կշարունակվեն: Մենք միշտ կարող ենք մեղավորներ գտնել, ասել՝ ինչո՞ւ չի արվել, եւ դա արդարացի մոտեցում է, բայց ես ավելի շատ կարեւորում եմ այն, թե ինչ ենք մենք այսօր անում, որ ապրիլյան դեպքերը չկրկնվեն:

Ապրիլյան պատերազմի հետեւանքով տարածքային կորուստներ ունեցանք: Ձեր կարծիքով՝ ինչ պետք է լինի այդ տարածքների ճակատագիրը, որը պետք է լինի մեր հաջորդ քայլը: Մենք պետք է հարմարվենք, որ ունենք նոր իրավիճա՞կ, թե՞ պետք է փորձենք հետ բերել այդ տարածքները:

Ես եղել եմ այդ տարածքներում՝ Արաքսից մինչեւ Թալիշ եւ այն կողմ, դեպի Շահումյանի շրջանի վարչական սահմաններ: Հենց Թալիշի ուղղությամբ մենք կորցրել ենք տարածքներ, կորցրել ենք, այսպես ասենք, դիրքեր, բայց նաեւ այդ նույն ուղղությամբ մենք ունենք դիրքեր, որոնք այդ օրերին հետ ենք բերել:

Այսինքն պետք է պատկերացնել, որ այդքան էլ հեշտ գործ չէ կարճ ժամանակում վերակազմավորվել եւ հակահարված հասցնել:

Որոշ հատվածներում հաջողվել է որոշ դիրքեր հետ բերել, բայց երբ ապրիլի 5-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանի միջամտությամբ, արդեն պարզ էր, որ այդ դիրքերը հետ բերելու նպատակով հակահարձակման կամ ակտիվ գործողությունների հնարավորությունները սահմանափակ էին, թեկուզ այդ ձգտումը կար, հնարավորությունը ստեղծվել էր, մերոնք ուժեր էին կուտակել այդ հատվածներում:

Ինձ թվում է՝ մենք չպետք է հարմարվենք այս նոր իրավիճակի հետ։ Եվ մեր զինվորականների հետ շփումները հուսադրում են, որ մերոնց մտքում միշտ կա՝ եթե հակառակորդը ինչ-որ նոր ոտնձգություն կատարի, նոր սխալ թույլ տա, ինչպես որ սխալ են թույլ տվել ապրիլին՝ սկսելով պատերազմ, մեր բանակն անպայման օգտվելու է Ադրբեջանի սխալից եւ առնվազն վերականգնելու է այն գիծը, որն ունեցել ենք ապրիլի 1-ին:

Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում կողմերը համաձայնեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել, նաեւ ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորություններն ու կազմը: Որքանո՞վ է իրատեսական այս միջոցառումները կյանքի կոչելը եւ ի՞նչ է փոխվելու դրանից հետո։

Մեթոդաբանական առումով սա ճիշտ մոտեցում է, որովհետեւ սկզբում պետք է զինադադարի ռեժիմն ամրապնդվի, բացառվի ցանկացած ռազմական գործողության հնարավորություն, այնուհետեւ արդեն հնարավոր կլինի քննարկել քաղաքական խնդիրները: Այդ ամենին Ադրբեջանն ընդդիմանում է, իրենք օգտագործում են ռազմական դիվանագիտությունը, այսինքն՝ փորձում են ճնշում գործադրել առաջնագծում եւ դրա հաշվին որոշակի դիվիդենտներ կորզել բանակցային սեղանի շուրջ:

Հիմա եթե այս մեխանիզմները դրվում են, նշանակում է՝ անվտանգության համակարգն է ամրապնդվում, եւ Ադրբեջանը կորցնում է ճնշում գործադրելու այդ հնարավորությունը: Իրենք վերջին տարիներին միշտ էլ խախտել են հրադադարի ռեժիմը, բայց քանի որ միջազգային հանրությունը այստեղ չի ունեցել դիտորդ, ֆորմալ առումով չի կարողացել մեղադրել որեւէ մեկին։ Այս մեխանիզմները այդ հնարավորությունները պիտի տան: Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, Վիեննայում ճնշման տակ ասում է՝ այո, մենք համաձայն ենք ընդլայնել եւ մեխանիզմներ ներդնել, բայց մյուս կողմից Կասպրշիկի թիմի ընդլայնումը նրանք սահմանափակում են մի քանի հոգով:

Այսինքն՝ ասում են համաձայն ենք, բայց ասում են՝ կարող են միայն 7-8 հոգով ավելացնել: Դա հերթական բլեֆն է, այսինքն՝ բոլորը հասկանում են՝ եթե ուզում ենք ունենալ առաջնագծի ավելի ամուր եւ ավելի արդյունավետ դիտարկում, այդ դիտարկումը պիտի լինի մշտական, 24 ժամ այնտեղ պիտի գտնվեն համապատասխան քաղաքացիական դիտորդներ, որոնք պետք է այդ ամենը ֆիքսեն, թե որտեղից ինչ կրակոց է եղել, նաեւ տարբեր սարքավորումների օգնությամբ: Ադրբեջանը փաստացի խուսափում է եւ խոչընդոտում է այդ գործընթացը՝ հասկանալով, որ կորցնելու է այդ լծակը: Հիմա այդ գործընթացն է, որը շատ դժվար է առաջ գնում նաեւ Ադրբեջանի առաջացրած խոչընդոտների պատճառով։

Այսինքն՝ այստեղ իմիտացիայի պահեր կան եւ մենք պետք է հրավիրենք միջազգային հանրության եւ համանախագահների ուշադրությունն այդ խնդրի էության եւ Ադրբեջանի պահվածքի վրա: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկություն ունի շարունակել իր ռազմական դիվանագիտությունը եւ չի ուզում բաց թողնել այն լծակը, որով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմերի վրա: Ի դեպ, ասեմ, որ ապրիլյան պատերազմն էլ է այդ ռազմական դիվանագիտության շարունակությունը: Ժամանակին Ադրբեջանը դիպուկահարների պատերազմ էր վարում, հետո դիվերսանտների սկսեց ուղարկել, բայց քանի որ անարդյունք էր այդ ամենը, եւ այդ ընթացքում ոչ Երեւանը, ոչ Ստեփանակերտը զիջում չեն արել Բաքվին, նա փորձել է փոխել ոչ թե իր ռազմավարությունը, այլ փորձել է ուժեղացնել լարվածությունն ու ճնշումը՝ մեծացնելով օգտագործվող զենքերի տրամաչափը, հրաձգային զենքերի փոխարեն կիրառելով տանկեր ու սմերչեր, բայց չէր հաջողվում հասնել իր ուծազին: Դա էլ բերեց ապրիլյան պատերազմին:

Ո՞րն է Արցախի ժողովրդի վերջնական նպատակը՝ անկախ պետությո՞ւն լինել, թե՞ միավորվել Հայաստանի հետ:

Արցախի ժողովուրդը պայքարն սկսեց հենց միացման գաղափարի շուրջ եւ այդ ուղղությամբ էր գնում: Ուղղակի ստեղծվեց մի իրավիճակ, դեռ խորհրդային տարիներն էին, երբ մի օրենք ընդունվեց ԽՍՀՄ-ում, որը հնարավորություն էր տալիս ինքնավար կազմավորումներին ինքնուրույն որոշել իրենց ապագան: Այդ ժամանակ որոշվեց, որ կարեւոր խնդիրը իրավաբանորեն անջատվելն է Ադրբեջանական ԽՍՀ-ից, որը հետո հնարավորություն կտա շարունակել միացման ճանապարհը: Եթե իրավաբանորեն խոսելու լինենք, Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է բազմաթիվ հանրաքվեների, համապետական ընտրությունների ժամանակ:

Եթե վերցնենք այդ քվեարկությունների արդյունքը, ստացվում է, որ արցախահայությունը ձգտում է անկախության: Իմ անձնական կարծիքն այն է, որ անկախությունը նպատակ չէ, այլ միջանկյալ քայլ է, որը կբերի Հայաստանի եւ Արցախի վերամիավորմանը: Այսօր Արցախի խնդիրը միջազգային խնդիր է, որովհետեւ դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ երեք խոշոր պետությունների համանախագահությամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, նաեւ ՄԱԿ-ը բանաձեւեր է ընդունել: Դա նշանակում է, որ այս հարցը միջազգային հարթության վրա է, բայց անկախության ճանաչումից հետո միջազգային հարթակից կանցնի ազգային մակարդակի, եւ մենք ինքներս՝ արցախահայությունն ու Հայաստանի քաղաքացիները միասին կորոշենք մեր ապագան:

Այսինքն, քանի դեռ աշխարհը չի ճանաչել Արցախի անկախությունը, Դուք նպատակահարմար չե՞ք համարում Հայաստանի հետ վերամիավորման գործընթաց սկսելը:

Իհարկե, դա բոլորիս ցանկությունն է, բայց ինձ թվում է, որ կարճ ճանապարհը հենց անկախության միջոցով է: Այս պայմաններում, եթե վերամիավորման գործընթացը սկսվի, կարող է իր հետ որոշակի դժվարություններ բերել ՀՀ-ի համար: Կան տարբեր տեսակետներ, թե ինչպես հասնենք վերամիավորմանը, կարծես բոլորը կողմ են դրան, բայց պետք է մտածել, թե որ ճանապարհն է ամենակարճը կամ ամենահարմարը, որը նվազագույն կորուստներով կբերի վերջնական նպատակի:

Պատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական ՍուպերլիգաՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվելԾանոթ ու միարժամանակ անհայտ … Հաբսբուրգների գերբ Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ «Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում «Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի» «Հայաստանը հույս ունի լուծել իր խնդիրները Ադրբեջանի օգնությամբ» Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է. պատմության այս օրը (03 հունիս) Վթար է․ ջուր չի լինելու Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները կրկին հանրային քննարկման թեմա են դարձել. «Ժողովուրդ» Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները․ «Հրապարակ» Ապահովագրության ձախողումներից մինչև Արշիլ Գորկու վերնաշապիկ. Լենա Նանուշյանի նոր «փորձառությունը». «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում․ «Հրապարակ» Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ» Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ» ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում քաղաքական առաջնագծից. «Ժողովուրդ» Վրաստանի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ գործընկերության վերականգնումը․ ԿոբախիձեՀնդկաստանի ԿԲ-ն 12 մլրդ դոլարի ոսկի է վաճառել՝ արժութային պահուստներն ամրապնդելու համար․ BloombergԽոշոր hրդեհ է բռնկվել Ինդոնեզիայի քաղաքներից մեկում. հարյուրավոր մարդիկ տարhանվել ենԾանր շքեղության մեծ վերադարձը. Ինչու են Չինաստանի հարուստները կրկին միլիոններ ծախսումՊատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ ՓաշինյանՃապոնիայի կողմից զենքի արտահանման արգելքի վերացումը հիշեցնում է պшտերազմի նախապատրաստություն. Չինաստանի ԱԳՆՔիմ Քարդաշյանը ցուցադրել է Լյուիս Հեմիլթոնի հետ անցկացրած հանգստյան օրերից մի հատված Կալկաթայում ապամnնտաժվել է Լիոնել Մեսսիի հսկայական արձանը ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. ԹրամփՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆՌուսաստանը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և մտնում է պատերազմի նոր փուլ․ Bloomberg Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ «Հարավկովկասյան երկաթուղին» անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումների իրականացմանը Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnրՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Պենտագոնն արգելել է լրագրողների մուտքը որոշ տեղեր Այսօր Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրն էԳազ չի լինի հունիսի 3-ին Հայտնաբերվել է Արամայիս Գևորգյանի դինԴեղեր են հետ կանչվել Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»
Ամենադիտված