Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալավերդցի Վահագնի գաղտնալսումներում հոլովվում է Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի անունը. Armtimes.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին պատգամավորների անձնական երշախավորությամբ ազատելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել, գրում է Armtimes.com-ը:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն եւ իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Խոսքը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության շրջանակներում կաշառք վերցնելու մասին է: Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնին, իսկ սպանությունը կատարելու համար մեղադրվում է Վլադիմիր Դավթյանը:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել գործով տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

- Տիկին Սահակյան, դատական նիստերի ընթացքում պարբերաբար Շուշանյանիկալանքը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխելումիջնորդություններ էին ներկայացվում դատարան, եւ դատարանը դրանք մերժում էր: Այժմ դատարանը ի՞նչ հիմնավորում է ներկայացրել, որ այս դեպքումպատգամավորների անձնական երաշխավորությունը կարող է գործուն երաշխիքհանդիսանալ:

- Շատ տարօրինակ էր մեզ համար, որ դատարանը նման որոշում կայացրեց, նույնիսկ տարօրինակ էր, որ պարբերաբար նման միջնորդություններ էին ներկայացվում, որովհետեւ որեւէ հանգամանք չէր փոխվել, որպեսզի դատարանը կարողանար իր նախորդ կայացրած որոշումից տարբերվող որոշում կայացնել: Այդ դատական նիստից, որքան հիշում եմ՝ ընդամենը երկու դատական նիստ առաջ նորից նույն միջնորդությունը ներկայացվել էր. այն ժամանակ 6 պատգամավոր էին միջնորդել, եւ դատարանը գտել էր, որ թույլատրելի չէ խափանման միջոցը փոփոխել: Նկատի ունենալով գործի հանգամանքները, թե ինչ գործի մասին է խոսքը եւ ում մասին, որեւէ կերպ հնարավոր չէր պատկերացնել, որ որեւէ դատարան կարող է փոխել Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը, որովհետեւ եթե նկատի ունենանք որ քրեական գործով հիմնավորվել է, որ նույն գործի քննության ընթացքում Թաթուլ Շուշանյանը եւ մյուս անձինք կատարել էին գործողություններ, որպեսզի խեղաթյուրեին փաստերը, այսինքն՝ հիմնավորված է արդեն իսկ, որ քրեական գործին խոչընդոտելու ռիսկը առկա է եւ արդեն ոչ թե ռիսկի մասին է խոսքը, այլ նույնիսկ ապացույցներ կային արդեն, որ անձինք կատարել են նման գործողություններ: Ավելին՝ նույնիսկ մեղադրող կողմը բերել էր Եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային որոշումը, համաձայն որի՝ ԵԴ-ն գտել էր, թե նկատի ունենալով, որ նա մեղադրվում է այնպիսի գործողություններ կատարելու համար, որը ի պաշտոնե էր եւ փաստերի խեղաթյուրմանն էր վերաբերվում, պետությունը իրավունք ունի անձին զրկելու ազատությունից եւ տրամաբանական է, որ նա զրկվել է ազատությունից: Տվյալ պարագայում դատարանի համար համոզիչ էր բնականաբար եղել, որ Թաթուլ Շուշանյանը պետք է գտնվի անազատության մեջ եւ որեւէ այլ խափանման միջոց չի կարող փոխարինվել կալանքին: Ոչինչ չէր փոխվել, բացարձակ, բացի այն, որ հարցաքննվել էին, եթե չեմ սխալվում՝ երկու կամ երեք վկա եւ դեռ բազամաթիվ վկաներ կան, որ պետք է հարցաքննվեն, եւ նման պարագայում դատարանը կայացրել է որոշում: Ընդ որում՝ նշեմ, որ որոշումը որեւէ կերպ ըստ էության պատճառաբանված չէ, թե ինչու, ինչ իրավիճակ փոխվեց, որ դատարանի համար արդեն այս փուլում թույլատրելի համարվեց խափանման միջոցի փոփոխությունը:

- Իսկ հարցաքննված երկու կամ երեք վկաները գործի համար էական նշանակություն ունեցող վկանե՞ր էին, որոնց վրա կարող էր Շուշանյանը ազդել:

- Ոչ, կան բազմաթիվ վկաներ դեռեւս հարցաքննվող, որոնք շատ ավելի կարեւոր, էական ցուցմունքներ են տալիս, մասնավորապես օրինակ Արթուր Մնացականյանը (խոսքը Վահագն Ավբգարյանի աջ ձեռքը համարվող Արկոյի մասին է,-հեղ.), նա այն անձն է, որը ուղիղ ցուցմունք է տալիս կաշառքը վերցնելու, հետագայում այդ գումարները հետ ստանալու վերաբերյալ, որը դեռեւս հարցաքննված չէ: Ավելին՝ կան չհարցաքննված վկաներ, որոնք նույն Թաթուլ Շուշանյանի աշխատակիցներն են եղել, այսինքն՝ նրանց վերադասն է հանդիսացել, որոնց վրա իհարկե նա կարող է ազդեցություն գործադրել եւ նաեւ այդ վկաները հարցաքննված չեն, ուստիեւ ակնհայտ է, որ դատարանը այս փուլում հատկապես չէր կարող կայացնել նման որոշում:

- Մայր գործով, որով առնցքային մեղադրյալ է Ալավերդցի Վահագն Աբգարյանը, ի՞նչ փուլում է դատաքննությունը:

- Ապացույցների հետազոտման կարգը սահմանվել է այնպես, որ սկսել ենք գործի նյութերի հրապարակումից եւ հրապարակվում են գաղտնալսումները, որոնցով հիմնավորվում է Վահագն Աբգարյանի կատարած մեղքը եւ նշեմ, որ շատ թեժ է ընթանում դատական նիստը, եւ դա տրամաբանական է, որովհետեւ Վահագն Աբգարյանը յուրաքանչյուր անգամ լսելով այդ ապացույցները, որոնցով հիմնավորվում է իր մեղքը, այլ ձեւ չի գտնում պաշտպանվելու. բնականաբար, չի կարող ներկայացնել, որ այդ ապացույցները իրականությանը չեն համապատասխանում: Չնայած բոլոր դատական նիստերին նա ընդունում էր այդ ձայնագրությունները եւ ասում էր, որ հետագայում ինքը կպատճառաբանի, թե ինչով է դա պայմանավորված, սակայն նախորդ դատական նիստին արդեն ստիպված ասաց, իբեւ թե կեղծված են այդ զննության արձանագրությունները, չնայած նաեւ փորձաքննության եզրակացություն հրապարակվեց, որով հիմնավորվում է, որ դա Վահագն Աբգարյանի ձայնն է:

- Վահագն Աբգարյանը ո՞ւմ հետ զրույցի ընթացքում էր գաղտնալսվել:

- Տարբեր անձանց հետ զրույցում է գաղտնալսվել, մասնավորապես Արթուր Մնացականյանի, Թաթուլ Շուշանյանի, քննչական գլխավոր վարչության քննիչներից Արտակ Հովհաննիսյանի, բացի դրանից գաղտնալսումներում կան նաեւ ծնողները, որոնց հետ նորից այս գործն է քննարկում եւ նաեւ Վլադիմիր Դավթյանի (Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող) հետ խոսակցություններն են, որտեղ նա ցուցումներ է տալիս, թե կոնկրետ Վլադիմիր Դավթյանը ինչպիսի ցուցմունքներ պետք է տա, այդ ամբողջ ընթացքում քննարկվում է, թե Արթուր Մնացականյանը ինչ ցուցմունքներ պետք է տա: Բացահայատվում են այն իրավիճակները, որ նա կոնկրետ հարաբերություններ է ունեցել Թաթուլ Շուշանյանի հետ, փորձել են ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) որակել, հետագայում գաղտնալսումերը այն փուլում են ընթանում, երբ որ արդեն ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասը վերաորակվել է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասով. նա փորձում է Վլադիմիր Դավթյանին համոզել, որ եթե չկարողանան այս փուլում (նախաքննության,-հեղ.) դատարանում իրենք կլուծեն այդ հարցերը: Գաղտնալսումներում կան տեղեկություններ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու եւ կաշառք տալու փորձ կատարելու վերաբերյալ:

- Ովքե՞ր են այդ պաշտոնատար անձինք:

- Թաթուլ Շուշանյանը, նաեւ բազմաթիվ խոսակցություններ կան, որտեղ հոլովվում են Արամ Թամազյանի (Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալը,-հեղ.), Աղվան Հովսեփյանի, Սամվել Ալեքսանյանի անունները, երբ Վահագն Աբգարյանը եւ Թաթուլ Շուշանյանը իրար հետ զրուցում են, խոսում են այն մասին, որ դիմել է եւ շարունակելու է դիմել, որպեսզի միջատմի նաեւ Սամվել Ալեքսանյանը՝ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերություններում, որպեսզի այդ խնդիրները լուծվի, բացի դա այդ խոսակցություններում նաեւ տարբեր այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություն կա, եւ դրանով է պայմանավորված, որ այս գործից անջատված մաս է քննվում նաեւ:

- Իսկ գործում տվյալներ կա՞ն, Վահագն Աբգարյանը կապ հաստատե՞լ է վերը թվարկված պաշտոնյաների հետ:

- Այո, կան հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, որտեղ հստակ երեւում է, որ Սամվել Ալեքսանյանի հետ կապված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը եւ բազմաթիվ զանգեր կան Սամվել Ալեքսանյանի համարին: Ընդհանուր խոսակցության ժամանակ որոշ ինֆորմացիա նա իր եւ Սամվել Ալեքսանյանի միջեւ խոսակցություններից փոխանցում է իր զրուցակիցներին:

- Իսկ Սամվել Ալեքսանյանը որեւէ խոստում տվե՞լ է Վահագն Աբգարյանին, որ կմիջամտի:

- Խոսակցությունից այդպես է հասկացվում, որ իրեն Սամվել Ալեքսանյանը խոստացել է միջատել:

- Աղվանի Հովսեփյանի եւ Արամ Թամազյանի վերաբերյալ խոսակցություններ կա՞ն:

- Բազմաթիվ խոսակցություններ կան:

- Տիկին Սահակյան, նշված պաշտոնյաները դատակոչի ցուցակում կա՞ն, եթե ոչ, ապա միջնորդելո՞ւ եք, որպեսզի նրանք գան եւ հարցաքննվեն դատարանում:

- Կոնկրետ Աղվան Հովսեփյանը չկա դատակոչի ցուցակում, բայց մենք միջնորդելու ենք անպայման, որպեսզի նրանք եւս հարցաքննվեն: Համենայնդպես, մենք քննարկում ենք վստահորդի հետ այդ խնդիրը:

Հիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Ամենադիտված