Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում․ վարորդը դիմել է փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ, հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում VAZ 2107 մակնիշի 35 MP 275 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43․2 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ