Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. համընկնում

ՎԻԴԵՈ

 

1. «Համար մեկ»․ սրանով ամեն ինչ ասված է: Սա ստեղծագործական, կրեատիվ, ինքնատիպ և շատ անկախ մարդկանց նշան է։

 

Իրենց ինքնաբավությունն ունի միմյանց հակասող երկու կողմեր․ մի կողմից նրանք ինքնավստահ անձնավորություններն են, որոնք հաճախ օրինակ են ծառայում շրջապատի համար, մյուս կողմից էլ ծայրահեղ անհատականություններ և եսասերներ են, որոնք պատրաստ չեն հաշվի նստել ուրիշի կարծիքի հետ։

 


Հաճախ հանդես են գալիս առաջնորդների և նախաձեռնողի դերում իրենց նորարարական ոգու և վճռականության շնորհիվ։ Նրանք բավականին հավակնոտ են և պատրաստ են ռիսկի դիմել իրենց նվիրական նպատակին հասնելու համար։

 

 

Բացասական հատկանիշներն են՝ գոռոզամտությունն ու համառությունը։ Իրենց բնորոշ զսպվածության պատճառով նրանց շատ բարդ է ցույց տալ (նույնիսկ ամենամոտ մարդկանց) զգացմունքների ամբողջական խորությունը։

 

Համար 2

 

 

2.Այս օրը ծնվում են գերզգայուն մարդիկ։ Նրանք կարևորում են նույնիսկ ոչ շատ մտերիմ մարդկանց ցանկացած խնդրանքը։ «Երկուսը» հավասարակշռության և ամուր միության նշան է։ Նրանք հրաշալի գործընկերներ են, կոլեգաներ, ընկերներ և կյանքի ուղեկիցներ։ Նրանց սիրո պատմությունը նման է հեքիաթի։

 

 

Հաճախ այս մարդիկ հանդես են գալիս որպես միջնորդներ և դատավորներ՝ նրանք հրաշալի դիվանագետներ են, անկեղծ են, դաստիարակված, զգայուն։ Ի դեպ, այս սրբազան թվին են պատկանում արվեստագետներն ու ռոմանտիկները։

 

 

Նրանց չափից ավելի համեստությունը հաճախ ամենամեծ խոչընդոտն է հանդիսանում կարևորագույն խնդիրներ լուծելու հարցում։ Զգայուն բնավորության մյուս ծայրահեղությունն է ընկճախտի մեջ հայտնվելու հակումը։

 

Համար – 3

 

 

3. «Երեքը» գեղարվեստական երևակայության, ստեղծարար ինտելեկտի, մարդամոտության և կարեկցանքի նշան է։ Սա համագործակցության և չեզոքության խորհրդանիշ է։ Ամսի երեքին ծնվում են անխոնջ լավատեսները, որոնք կարող են երջանիկ լինել և վայելել կյանքը։

 

 

Նրանք հրաշալի հումորի զգացում ունեն, օժտված են հիանալի ինտուիցիայով, որի շնորհիվ կատարելապես բացահայտում են ամենակարևոր մտքերն ու գաղափարները։ Նրանց կարծիքը հաստատ արժե հաշվի առնել։

 

Սակայն երբեմն նրանց զգայունությունը ծայրահեղության հակառակ կողմն է անցնում։ Տխրության պահերին նրանք հակված են չափազանցնել աննշան խնդիրները։

 

Համար – 4

 

 

4. Պատասխանատու, բարեխիղճ, լուրջ, հուսալի մարդիկ, որոնք չեն խուսափում բարդ խնդիրներ լուծելուց։ Շրջապատող մարդիկ դա միանգամից զգում են, և իզուր չէ, որ «չորսերին» հաճախ են դիմում օգնության խնդրանքով, և հաստատ անպատասխան չեն մնում։

 

Այս օրը ծնված մարդիկ փայլուն գործարարի համբավ ունեն։ Սեփական աշխատանքով նրանք ունակ են մի մեծ կարողություն ստեղծել, և թվում է, թե չկա այնպիսի մի աշխատանք, որն իրենք չեն կարող կատարել։

 

 

Նրանք ձգտում են ճշգրիտ գիտությունների ուսումնասիորությանը։ Այս մարդիկ գիտակցաբար են վերաբերվում ցանկացած անհաջողություններին՝ անկումներն ընկալելով որպես կյանքի փորձի անբաժանելի մի մաս։

 

Սեփական սխալներից կարողանումն են ճիշտ հետևություններ անել, իսկ հետագայում նաև օգուտ քաղել։ Ավելին՝ յուրաքանչյուր բարդություններն ու խոչընդոտները միայն ստիպում են նրանց առանց ջանքեր խնայելու հասնել ցանկացած արդյունքի։

 

Համար – 5

 

 

5. «Հինգը» ազատության խորհրդանիշ է։ Այս օրը ծնված մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչպես օգտագործեն և տնօրինեն այն ըստ պահանջի։ «Հինգը» ճանապարհորդների և արկածասերների, շատ մարդամոտ, հետաքրքրասեր և ունիվերսալ մարդկանց նշան է։ Սա հանճարների նշան է։

 

 

Նրանք, ովքեր լույս աշխարհ են եկել ամսի հինգին հակված են խորհրդավորության։ Նրանց գրավում է ամեն խորհրդավորը, անհայտը, տարօրինակը․․․ Կարևոր խորհուրդը, որը կարելի տալ «հինգերին»՝ կանգ առեք մի փոքր։

 

Հապճեպ եզրակացություններ մի արեք և մի արագացրեք իրադարձությունները։ Ձեր անհամբեր բնավորությունը, արագ որոշումներ կայացնելու միտումը կարող են չար կատակ խաղալ և դժբախտացնել Ձեզ։

 

Համար – 6

 

 

6.Սա սիրո և փոխըմբռնման, ազնվության և հավատարմության, ընտանիքի և ընկերության նշան է։ Այս օրը ծնված մարդկանց մոտ շատ զարգացած է պատասխանատվության զգացողությունը, գեղարվեստական տաղանդը, հումանիտար գիտությունների հանդեպ ձգտումը։

 

 

Նրանք մեծահոգի են, տնակյաց, օգնում են ուրիշներին թե խորհուրդներով, թե գումարով։ «Վեցերը» հրաշալի ընկերներ են, որոնց կարելի է վստահել ամենակարեւոր գաղտնիքները։ Այս թիվը կապված է նաև կուրացնող խանդի և սեփականատիրոջ մտածելակերպի հետ։ Նրանք բավականին համառ են, աներես և ենթարկվում են շողոքորթությանը։

 

Համար – 7

 

 

7. Իմաստության և գիտակցության նշան է։ Պատահական չէ, որ հաջողակ այս օրը ծնված մարդիկ սիրում են կարդալ, պատրաստ են միշտ ինչ-որ նոր բան սովորել և կապել կյանքը մտավոր գործունեության հետ։

 

 

Գիտությունների և գյուտերի նկատմամբ հսկա ներուժ ունեն։ Կատարելապաշտներ են, սիրում են միայնությունը։ Բացասական հատկանիշներն են՝ գաղտնիությունը, վիճելու նկատմամբ կիրքը, մեկուսանալու հակումը, համառությունը, դյուրագռգռությունը…

 

 

Շարունակությունը՝ այստեղ

 

«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումներըՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասինԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱշխարհաքաղաքական խափանման եզրին. Կարո՞ղ է Հայաստանը մերձենալ Եվրամիությանը առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ամենադիտված