Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանում մայր և որդի տարեց սփյուռքահային սպանել ու թալանել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը, գրում է 1in.am-ը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դեպքի պահին մայրը 50 տարեկան էր, որդին՝ 20: Վերջինս մեղադրվում էր դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ մայրը մեղադրվում էր միայն ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մայր ու որդի մշտական բնակության վայր չեն ունեցել, դեպքից առաջ մոտ մեկ ամիս բնակվել են Սարի Թաղում:

Սրբուհին տարբեր բնակարաններում մաքրության աշխատանքներ է կատարել:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունվարի 7-ին Սրբուհին գտնվել է Զեյթունի «Երևան Սիթիի» մոտ, ցանկացել է գնալ Նորքի 5-րդ զանգված: Մոտեցել է տաքսիներից մեկին ու վարորդին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալու դիմաց տեղափոխել իր ցանկացած վայրը:

Տաքսու վարորդը մերժել է այդ առաջարկը, բայց ասել է, թե ծանոթ ունի, ով կցանկանա գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ որևէ կնոջ հետ: Սրբուհին համաձայնել է այցելել վարորդի ծանոթին:

Վարորդը նրան տարել է Ավան՝ 82-ամյա Բարկիֆ Յ.-ի բնակարան: Սրբուհին ծանոթացել է տարեց տղամարդու հետ, սեռական բնույթի հարաբերություն է ունեցել հետը և որպես վարձատրություն ստացել է 10 հազար դրամ:

Այս դեպքից հետո Սրբուհին պարբերաբար այցելել է տարեց տղամարդուն, բավարարել է նրա որոշ պահանջմունքները, դրա դիմաց գումարներ է ստացել:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի փետրվարին Սրբուհին Բարկիֆի բնակարան է տարել նաև որդուն՝ Արշակին: Հերթական անգամ մայր ու որդի տարեց տղամարդու տուն են գնացել փետրվարի 16-ին: Երբ դուրս են եկել, Սրբուհին առաջարկել է Բարկիֆի տանից գողություն անել՝ հայտնելով, թե հյուրասենյակի պահարանում ծրարի մեջ գումար է տեսել, այդ ծրարից է Բարկիֆն իրեն գումարներ վճարում:

Հաջորդ այցելությանը մայր ու որդի գնացել են 2016 թվականի փետրվարի 18-ին: Նրանք սպասել են Բարկիֆի շենքի մոտ, ապա՝ հարակից գերեզմանատանը, բայց համոզվելով, որ Բարկիֆը տանը մենակ չէ, հեռացել են՝ մտադրվելով գողության նպատակով այցը կատարել հաջորդ օրը:

Փետրվարի 19-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում նրանք արդեն Բարկիֆի բնակարանի մոտ էին: Տեղում կատարել են դերաբաշխում, որոշել են նաև, որ տանտիրոջ կողմից իրենց գործողությունները նկատելու դեպքում անցնելու են ավազակային հարձակման:

Արդեն փետրվարի 20-ի կեսգիշերին՝ ժամը 00:30-ի սահմաններում Սրբուհին զանգել է Բարկիֆին, ապա վերջինիս հրավերով մայր ու որդի մտել են նրա բնակարան:

Հյուրասենյակում ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո Արշակը գնացել է խոհանոց ընթրելու:

Ըստ դատական ակտի՝ Սրբուհին տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան:

Արշակը գնացել է հյուրասենյակ, որտեղ մայրն ասել է, թե փողով ծրարի գտնվելու տեղի՝ պահարանի բանալին Բարկիֆի տաբատի գրպանում է: Քիչ անց Բարկիֆը քնաշորերով մտել է հյուրասենյակ, ապա Սրբուհու հետ գնացել է խոհանոց, իսկ Արշակը այդ ընթացքում Բարկիֆի տաբատի գրպանում գտել է պահարանի բանալին, բացել է պահարանը, սակայն այնտեղ գումար չի գտել, գնացել է խոհանոց ու այդ մասին հայտնել է մորը:

Բարկիֆը հասկացել է, թե ինչ են խոսում մայր ու որդի, և գնացել է հյուրասենյակ, որ ստուգի իրավիճակը:

Մայր ու որդի, ըստ դատական ակտի, հասկանալով, որ տանտերը հասկացել է իրենց այցելության իրական նպատակը, անցել են ավազակային հարձակմամբ գույքի հափշտակությունը ավարտին հասցնելուն:

Արշակը թիկունքից մոտեցել է Բարկիֆին, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա ծոծրակին, բայց Բարկիֆը շրջվել ու փորձել է դիմադրել՝ նա ճանկռել է Արշակի կզակը:

Դրանից հետո Արշակը տարեց տղամարդու պարանոցից բռնած՝ նրան տարել է զուգարան, նստեցրել է զուգարանակոնքին: Բարկիֆը ձևացրել է, թե ուշագնաց է, և փորձել է զուգարանում եղած ապակե բաժակով հարվածել Արշակին, սակայն երիտասարդը տարեց մարդուն կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքով երեք ուժեղ հարված է հասցրել նրա գլխին, մեկ անգամ էլ գլխով է հարվածել տուժողի գլխին:

Այդ ընթացքում, ըստ դատական ակտի, Սրբուհին բնակարանից հափշտակել է տարբեր իրեր՝ 6 հազար դրամ արժողությամբ «Նոկիա» բջջային հեռախոս, 15 հազար դրամ արժողության սպորտային բաճկոն, 10 հազար դրամ արժողության գիշերազգեստ, ու 1 զույգ գուլպա:

Արշակը տարեց տղամարդուն, որը ծանր վնասվածքներ էր ստացել, անօգնական թողել է զուգարանում, անջատել է լույսը, փակել է դուռը, մտել է հյուրասենյակ, ինքն էլ իր հերթին հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել է:

Բարկիֆ Յ.-ն ստացած վնասվածքներից նույն օրը, ուշ երեկոյան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է գլխուղեղի այտուցից, փակ բութ գանգուղեղային վնասվածքից, գլխուղեղի թաղանթների արյունազեղումներից:

Նրան հայտնաբերել է որդին, ով դեպքի օրվա առավոտյան գնացել է հոր տուն՝ հորը բարի լույս ասելու:

Հայրը սովորականի պես սենյակում չէր: Որդին կասկածելի է համարել, որ սենյակի լույսը վառվում էր. «Հայրս էկոնոմիկ մարդ էր, լույսը վառ չէր թողնի… Հետո տեսա՝ բոթասները կան, ասի՝ ուրեմն տանն է, զուգարանը նայեմ… Տեսա տեսարանը, գոռացի… Սկզբում կարծեցի՝ հայրս անհանգիստ եղած է, ապարատը բերեցի, ճնշումը չափեցի…»:

Հարևանի հետ շտապօգնություն են կանչել: Որդին ցանկացել է հոր բժշկական թղթերը հանել պահարանից, որ բժիշկներն իմանան՝ ինչ հիվանդություններ ունի: Բայց պահարանին մոտենալով՝ նա հասկացել է, որ վատ բան է կատարվել: «Հիմար պահարան մըն էր… Հայրս հոն իր փաստաթղթերն էր պահում, դռան վրա կողպեք դրած էր… Մարդիկ կարող էին կարծել, թե պահարանի մեջ փող կա, բայց փող չկար, միայն թղթեր էին… Ես տեսա, որ պահարանի դռները բաց են, կողպեքը չկա… Հայրիկի ջինսն ընկած էր գետնին, բայց ինքը մաքրասեր մարդ էր, ինքն իր ջինսը երբեք հատակին չէր գցի… Ինչ-որ մեկը ջինսը թափ էր տվել, գետնին մանր դրամ էր թափված, անձեռոցիկ… Հայրս նման բան չէր անի, շատ մաքրասեր էր… Անմիջապես մտածեցի՝ ո՞ւր է պապայի մոբայլը: Ինքը մոբայլով զանգել չէր կարողանում, դրա պատճառով քաղաքային հեռախոս էի քաշել: Տեսա՝ հեռախոսի լարը պոկված, ընկած է կրավաթի վրա, ասի՝ սխալ բան կա… Զուգարանում կոտրված բաժակ կար, հայրս բաժակ չէր տանի զուգարան, կամ՝ ինչո՞ւ էր նստել զուգարանի կափարիչի վրա, կափարիչն էլ նրա ծանրությունից ջարդվել էր… Ես գնացի հայրիկիս մոբայլի զանգերի ցուցակը հանեցի՝ համարը իմ անունով էր: Անծանոթ համար տեսա՝ զանգել էին հայրիկին: Ես չգիտեի՝ ով է: Հայրս ծանոթ բիձեք ուներ, բայց որևէ կնոջ մասին բան չգիտեի, հայրս չի ասել… Զանգերի ցուցակը տվեցի քննիչներին… Շուտ բացահայտեցին… Ես չորս ամիս չէի կարողանում այդ բնակարանը մտնել… »:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»
Ամենադիտված