Եվրոպական խաղեր. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
ՍՊՈՐՏՕլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի եզրափակիչ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում հայ մարզիկը 3:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի նկատմամբ:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցել է Դանիել Գաստլի հետ և պարտության մատնել 3:1 հաշվով: