Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026

Տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում. Արշավիր Ղարամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրեսը»  զրուցել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ:

Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են:

Մեր անվտանգության համար առաջին սպառնալիքը Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են, Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք ներկայացված չլինելը: Սրանով և մի շարք գործոններով պայմանավորված՝ բարձր է մնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, հատկապես, որ դրա մասին ուղիղ խոսում են Ադրբեջանում:

Մյուս կողմից, աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները ևս վատ ազդակներ են փոխանցում, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման կամ դրանք նվազագույնի հասցնելու գործում, տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում:

 

Արտաքին և ներքին վտանգները՝ որպես կանոն, իրար հետ շաղկապված են: Օրինակ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման կամ արտաքին ուժերի կողմից Արցախի վրա տարատեսակ ներգործողությունների մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մարտադաշտում չեն արտահայտվում: Հիբրիդային պատերազմի կանոներին համահունչ՝ նկատելի են հակառակորդի գործողությունները քաղաքական, տնտեսական, տեղեկատվական հարվածների առումով, որոնք, միգուցե, առաջին հայացքից դիտարկվում են ներքին անվտանգային ռիսկերի տեսանկյունից, սակայն իրականում արտաքին հետք են պարունակում:

Ներքին անվտանգության առումով, իհարկե, խնդիր ունենք՝ մեծացնելու մեր տնտեսական զարգացման ցուցանիշները, պետական կառավարման համակարգը դարձնելու առավել ճկուն, նպաստելու ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, հասարակական առողջ հարաբերությունների հաստատմանը: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում գերխնդիր եմ համարում մեր ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ռեսուրսների մոբիլիզացիան, առանց որի շատ բարդ կլինի:

Դուք ասացիք, որ Հայաստանն ու Արցախը անվտանգային առումով միևնույն համակարգում են: Ի՞նչ համագործակցություն եք ակնկալում Հայաստանի հետ:

Հայաստանն ու Արցախը միևնույն հայրենիքի տարբեր հատվածներն են, և միայն մեր ներդաշնակ գործունեությունը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հարատև կենսագործունեությունը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջև, ժառանգել ենք հայրենիք և արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին:

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակումն առաջին հերթին պայմանավորվեց Արցախի շուրջ ծավալվող արտաքին սպառնալիքների խորացմամբ, ի՞նչ նոր անելիքներ եք տեսնում այս հարցում:

Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել՝ սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, 1990-ակաների ռազմական գործողություններին իմ ակտիվ մասնակցությունից, մինչև առաջնագծում նոր սերնդի տեխնիկական հագեցվածության նախաձեռնությունները կյանքի կոչելը, անկախ այն բանից՝ պաշտոնjա եմ եղել թե ոչ:

Պաշտոնական կարգավիճակս երբեք չի ավելացրել այն շարժառիթը, որն ունեցել եմ, քանի որ մեր պայքարը գոյություն, արժանապատվություն, ինքնություն և արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի:

Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումՀորմուզի նեղուցով նավթի մատակարարումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը Կամչատկայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը․ Մխիթարյան Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է 215-280 միլիարդ ռուբլի․ Forbes Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Արցախում հակահետևակային ական է պայթել, 2 մարդ է տուժել Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Մեկնարկում է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հիմնական փուլը․ ինչ է պետք իմանալ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինիԳելենջիկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է 3 մարդ, տուժել՝ 13-ը, այդ թվում՝ երեխաներ «Վեշին պեն մոռացվալ չի, վեշին պեն ներվալ չի». Արեգա Հովսեփյանը Արցախի բարբառով խոսեց Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Վայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապoրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը Բրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել «ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ «Հայաստանի շանտաժի մասին»Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան «Ռուսաստանին չի կարելի անտեսել. Ինչու են կարևոր Պուտինի շփումները Ալիևի և Փաշինյանի հետ»Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակը Արցախի հյուսիասային և արևմտյան սահմաններում․ պատմության այս օրը (3 օգոստոս)Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսին Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ արագ համաձայնության հասնելու պայմանով Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Չնայած ՀԱՊԿ-ին հանրապետության մասնակցության սառեցմանը՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Վասիլև
Ամենադիտված