Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ. Սերգեյ Մեղրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Սերգեյ Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ…

ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ

Դատական համակարգը «մաքրելուն» զուգահեռ առնվազն անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

1. Բոլոր դատական ատյանների դատավորների թիվն անհրաժեշտ է կրկնապատկել՝ շեշտակիորեն նվազեցնելով նրանց ոչ խելամիտ ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ պետք է մշակվեն դատավորի ծանրաբեռնվածության հստակ նորմատիվներ, որոնք կբացառեն դրանց շրջանակներում լիովին ծանրաբեռնված դատավորին նոր գործերի մակագրումը:

2. Հարկ է առնվազն կրկնապատկել դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության չափը՝ ֆինանսապես գրավիչ դարձնելով հանրային ծառայությունը դատական իշխանության համակարգում և ապահովելով թարմ ու որակյալ կադրերի ներհոսք:

3. Դատավարական օրենսդրության կատարելագործման և մի շարք այլ միջոցառումների իրականացման միջոցով պետք է ապահովվի դատական վերանայման արդարացի և անխափան մեխանիզմ, որը լիարժեքորեն կապահովի հնարավոր դատական սխալների վերացումը:

4. Վճռաբեկ դատարանում պետք է ստեղծվի վարչական պալատ և ներդվեն քաղաքացիական և վարչական պալատների կողմից հակասական իրավական դիրքորոշումները բացառող մեխանիզմներ:

5. Ստեղծել հակակոռուպցիոն դատարանների երկաստիճան համարգ՝ ապահովելով հակակոռուպցիոն գործերն առաջին ատյանի կարգով կոլեգիալ կազմով քննելու հնարավորություն։

6. Օր առաջ պետք է ստեղծվի տվյալների թվայնացված անհրաժեշտ կենտրոնը և ներդրվեն էլեկտրոնային արդարադատության, դատական գործերի կառավարման և արդարադատության մշտադիտարկման թվայնացված համակարգերը:

7. Հարկ է հանրության համար թափանցիկ դարձնել ԲԴԽ կողմից որոշումների կայացման ընթացակարգը՝ ներդնելով բաց քվեարկության կառուցակարգ, ինչը կապահովի Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականությունը կարևորագույն հարցերի վերաբերյալ իրենց ձայնի տնօրինման կապակցությամբ և կբացառի առերևույթ որևէ բացատրություն չունեցող որոշումների կայացումը կամ չափազանց կարևոր նախաձեռնությունների «անդեմ» ձախողումը:

8. Պետք է մշակել և ներդնել ԲԴԽ-ի հստակ կանխորոշված որոշումների շրջանակի բողոքարկման/վերանայման մեխանիզմներ:

9. Անհրաժեշտ է ընդլայնել և որոշակիացնել Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունները՝ նրան վերապահելով դատարանների բնականոն գործունեության ապահովման կապակցությամբ կոնկրետ հարցերով Խորհրդի որոշումների վրա դատավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ «վետո» դնելու իրավասություն:

10. Նպատակահարմար կլինի վերականգնել Դատարանների նախագահների խորհուրդը՝ այդ մարմնին վերապահելով Խորհրդին կից խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Նման մարմնի բացակայությունն անջրպետ է ստեղծում Խոհրդի և դատական կորպուսի միջև: Ավելին, Խորհրդի բոլոր անդամների համար պետք է սահմանել Դատավորների ընդհանուր ժողովներին մասնակցելու, որոշ հարցերում Ժողովի առջև հաշվետու լինելու պարտականություն:

11. Անհրաժեշտ է վերանայել և որոշակիացնել դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը՝ դրանց կազմից բացառելով նյութական իրավունքի նորմերի խախտումը և ընդլայնելով ու որոշակիացնելով վարքագծի կանոնների շրջանակը: Խորհրդին հարկ է վերապահել դատավորների աշխատանքային կարգապահության կանոններ հաստատելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:

12. Խորհուրդը պետք է ունենա առանձին հիմքերով (այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությամբ) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն:

13. Կարգապահական հանձնաժողովի աշխատանքը պետք է տեսանելի դարձվի հանրության համար, բարձրացվի հանձնաժողովի հաշվետվողականությունը, նախատեսվի Դտավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լրացուցիչ վարձատրության համակարգ:

14. Ընդհանուր ժողովին և Խորհրդին պետք է հնարավորություն տրվի բարձրացնելու Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

15. Խորհուրդը պետք է հնարավորություն ունենա վաղաժամկետ դադարեցնելու ոչ արդյունավետ աշխատող դատարանի նախագահի լիազորությունները և կազմակերպելու նոր ընտրություն:

16. Անհրաժեշտ է վերանայել դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ոչնչով չհիմնավորված սահմանափակումները:

17. Հարկ է հստակ իրավական հետևանքներ նախատեսել դատավորի գործունեության գնահատման անբավարար արդյունքների համար՝ հընթացս վերանայելով նաև այդ գնահատման չափանիշները: Ընդ որում, գնահատման լիազորությունը ճիշտ կլինի վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված գնահատման հանձնաժողովին, որի կազմում կարող են ներգրավվել իրավաբան գիտնականներ և ՀԿ-րի ներկայացուցիչներ: Լավ մշակված գնահատման համակարգն ի զորու է ապահովել դատավորների իրավաչափ «պերմանենտ վեթինգը»: Խորհուրդը կարող է հանդես գալ որպես գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքները քննող մարմին:

18. Անհրաժեշտ է վերանայել դատավորների թափուր տեղերի համալրման ընթացակարգերը՝ նախատեսելով ըստ թափուր տեղերի մրցույթներ իրականացնելու և հավակնորդների ցուցակներ կազմելու հնարավորություն:

19. Պետք է իրականացվեն արդարադատության ծախսատարությունը նվազեցնելուն ուղղված գործուն միջոցառումներ, այդ թվում՝ բացառելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դատական ակտերի անհարկի բողոքարկման հնարավորությունը:

20. Պետք է բարելավել դատարանների շենքային և նյութատեխնիկական պայմանները, կատարելագործել դատարանների համար պետական գնումների ընթացակարգերը՝ բացառելով ոչ պատշաճ որակի ապրանքների ձեռքբերումների պատճառ հանդիսացող հանգամանքները:

21. Արմատապես պետք է վերանայվի դատավորների ընթացիկ վերապատրաստման համակարգը՝ շեշտակի բարձրացնելով դրա արդյունավետությունը:

22. Խորհրդին հարկ է վերապահել դատական իշխանության կազմակերպման և դատավարական հարցերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունք:

23. ԲԴԽ դատավոր անդամների լիազորությունները պետք է կասեցվեն՝ ԲԴԽ անդամի պաշտոնավարման ամբողջ ժամկետով:

24. Հարկ է ներդնել գործերի բաշխման թափանցիկությունն ապահովող համակարգ:

25. Լրջագույն փոձագիտական ներուժի ներգրավմամբ հարկ է մշակել և ընդունել ԲԴԽ հետևյալ որոշումները՝
- Դատարանների գործավարության կանոնները.
- Դատավորների գործունեության գնահատման կարգը և մեթոդաբանությունը.
- Գործերի քննության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության.
- Դատավորների ողջամիտ ծանրաբեռնվածության չափանիշները:

Եթե ցանկանում ենք ունենալ իրապես անկախ, որակյալ և ադյունավետ արդարադատություն, առնվազն թվարկված միջոցառումները պետք է իրականացվեն առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Անհարժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում նշված բոլոր խնդիրները լուծելի են»:

Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվելՓամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել էԻնչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր ԼայենԱրդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել Պատմական իրադարձություն․ Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ն Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Խոշոր վթար՝ ԼոռիումԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Երևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լեֆֆ գարեջուրՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըԳիշերը Ռուսաստանի տարածքում մոտ հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացվել Մոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Կահիրեում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իրանը չի քննարկի իր հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի հետ «Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Երկար ժամանակ գազ չի լինելուՍպասվում է կարճատև անձրևՎթար է․ ջուր չի լինիԱնկում տարադրամի շուկայում «Թակարդ Փաշինյանի համար. ի՞նչ կաթսա է Եվրոպան պատրաստում Հայաստանի համար» «Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որն արդեն կարելի է անվանել «թուրքական»»Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)10 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել ԵրևանումԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ
Ամենադիտված