Գայանե Աբրահամյանը առաջարկեց օրենքում «հաշմանդամ» բառը փոխել «հաշմանդամություն ունեցող անձինք» եզրույթով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը առաջարկեց փոխել օրենքում հաշմանդամ բառը և օգտագործել բացառապես հաշմանդամություն ունեցող անձինք եզրույթը: «Հաշմանդամ ասելը արդեն խտրականություն է»,-ասաց նա: Աբրահամյանի հետ համաձայնեցին և՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, և՛ պատգամավոր Վահագն Թևոսյանը: