Ինչո՞ւ են սպանել 19-ամյա զինծառայողին. Սա նենգ քայլ է...՛՛.ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Թվիթերում գրել է, որ Ադրբեջանը, շարունակելով իր ֆաշիստական քաղաքականությունը, գիշերը սպանել է հայ զինվորի՝ ԼՂՀ անկախության օրվան ի պատասխան:
Այսօր Ղարաբաղում սպանվել է 19-ամյա զինծառայող: ԼՂՀ ՊՆ-ն Ադրբեջանի այդ քայլը գնահատել է նենգ: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է ինչ որ փոխհրաձգության մասին:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ տեղի ունեցածը դեռ կպարզվի: Սակայն կառավարության մամուլի քարտուղարի ու ՊՆ արձագանքը վկայում է, որ Բաքուն հայերին ցավ պատճառելու համար ավելի ստոր բան չէր կարող մտածել, քան սպանել 19-ամյա պատանուն:
Ապրիլյան պատերազմը բացահայտել է հայերի հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը, ատելության խորությունը, որն այդ երկրի իշխանությունը հետեւողական ցանում է իր հասարակության մեջ ու բանակում:
Այդ երկիրն իբր խաղաղություն է ցանկանում եւ խոսում է բարիդրացիության մասին, բայց միակ բանը, որին ընդունակ է՝ գիշերը երիտասարդներին սպանելն է: