Աշոտ Պետրոսյանին «Էրեբունի» ԲԿ-ից այս պահին տեղափոխում են Դատապարտյալների հիվանդանոց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին «Էրեբունի» ԲԿ-ից այս պահին տեղափոխում են Դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին «Առաջին լրատվականի»-ի հետ զրուցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանը օգոստոսի 29-ին տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ՝ վիրահատության համար։ Վիրահատությունը բարեհաջող էր անցել։
Մեր տեղեկություններով՝ «Էրեբունի» ԲԿ-ից Դատապարտյալների հիվանդանոց է տեղափոխվում նաև զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը։