Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՔիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երրորդ վարչության անդրանիկ նիստը, որի օրակարգում մեկ հարց էր: Վարչության նախագահի թեկնածուի առաջադրումը և ներկայացումը համաժողովի պատվիրակներին:
Առաջադրված է եղել երեք թեկնածու՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան և Սուրեն Պապիկյան:
Առաջին երկու թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել:
Բաց քվեարկությամբ համաժողովը վարչության նախագահ ընտրեց Սուրեն Պասպիկյանը։
Սուրեն Պապիկյանը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է: