Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026

«Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին կոչ ենք անում կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը»․ «Իրավական ուղի» ՀԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացն ընթանում է 2018 թվականի ապրիլի 26-ից։ Տվյալ ժամանակահատվածում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի (համահիմնադիր՝ Վահե Գրիգորյան) կողմից հետևյալ կոչն է արվել․ «Հետ կանչել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի կողմից Էմիլ Բաբայանի թեկնածության առաջադրումը, չքվեարկել նրա օգտին և ձեռնամուխ լինել այնպիսի ընթացակարգերի ձևավորմանը, որոնք կապահովեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացում»։ Այդ կոչը փաստացի արդյունք է տվել, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածության քվեարկությանը չեն մասնակցել, ինչի արդյունքում ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն չի ընտրվել։

Հետագայում 10 հասարակական կազմակերպություն և 73 փաստաբան ՀՀ նախագահին դիմել են համանման կոչով, որպեսզի վերջինս ձեռնամուխ լինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին, որից հետո ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի բոլոր երեք առաջադրումներին նախորդել էր որոշակի ընթացակարգով բաց մրցույթի անցկացում։

Սակայն 2019 թվականի մայիսի 31-ին՝ Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելուց երկու օր անց, ՀՀ նախագահի կողմից առանց որևէ ընթացակարգի՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Դա առաջացնում է մտահոգություններ հետևյալ պատճառներով․

1) Փաստացի զրոյացվել է ՀՀ նախագահի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով մշակված ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման ընթացակարգը, և կրկին վերադարձ է կատարվել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման բացարձակ հայեցողության իրացման տարբերակին, որն այդ ժամանակ արդեն մերժվել է ինչպես ներկայիս գումարման Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։

2) 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի, ինչպես նաև այլ վերաբերելի միջազգային փաստաթղթերի պահանջներին հետևելով՝ 2014 թվականից հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է մրցութային հանձնաժողով արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանմամբ ԵԽԽՎ ներկայացվող դատավորների թեկնածուների ընտրության մրցույթ անցկացնելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ միջազգային չափանիշներն իրենց բնույթով կիրառելի են նաև ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացին՝ որևէ իրավական, քաղաքական կամ այլ արդարացում չի կարող լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ավելի ցածր ստանդարտներով առաջադրումն ու ընտրությունն այն պարագայում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունն է կազմակերպվում մրցույթի միջոցով։

Ընդ որում՝ այն փաստը, որ 2018 թվականի հոկտեմբերին Վահե Գրիգորյանը մրցութային կարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել, հիմք չէ պնդելու, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի անհրաժեշտություն այլևս չկար հետևյալ պատճառներով․

1) 2018 թվականի հոկտեմբերի համեմատ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգը բարելավվել է հանրային պահանջի արդյունքում։

2) 2018 թվականի հոկտեմբերից հետո հանրապետության նախագահի աշխատակազմը կազմակերպել և անցկացրել է ևս երկու բաց մրցույթ, որոնց Վահե Գրիգորյանը մասնակցել է, սակայն որպես ՍԴ դատավորի թեկնածու Ազգային ժողով են ներկայացվել այլ հավակնորդներ։

3) Հետևելով ՀՀ նախագահի կողմից անցկացված ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթներին՝ կարող ենք արձանագրել, որ ամեն հաջորդ մրցույթում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, ընդ որում՝ վերջին մրցույթում եղել են առավել մեծ թվով մասնակիցներ (ինը մասնակից), ուստի հնարավոր է ենթադրել, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթ հայտարարելու դեպքում կարող էին ի հայտ գալ հավակնորդներ, որոնք նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չէին մասնակցել։

Վերոգրյալի հիման վրա Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2018 թվականի մայիսին առաջ քաշված Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման սկզբունքին և կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը։

Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումՀորմուզի նեղուցով նավթի մատակարարումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը Կամչատկայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը․ Մխիթարյան Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է 215-280 միլիարդ ռուբլի․ Forbes Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Արցախում հակահետևակային ական է պայթել, 2 մարդ է տուժել Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Մեկնարկում է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հիմնական փուլը․ ինչ է պետք իմանալ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինիԳելենջիկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է 3 մարդ, տուժել՝ 13-ը, այդ թվում՝ երեխաներ «Վեշին պեն մոռացվալ չի, վեշին պեն ներվալ չի». Արեգա Հովսեփյանը Արցախի բարբառով խոսեց Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Վայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապoրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը Բրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել «ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ «Հայաստանի շանտաժի մասին»Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան «Ռուսաստանին չի կարելի անտեսել. Ինչու են կարևոր Պուտինի շփումները Ալիևի և Փաշինյանի հետ»Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակը Արցախի հյուսիասային և արևմտյան սահմաններում․ պատմության այս օրը (3 օգոստոս)Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան
Ամենադիտված