Վաղն էլ բա որ ես սև շապիկով դուրս գամ, փողոցում հասնեն ծեծե՞ն․ Հրանտ Թոխատյան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎաղն էլ բա որ ես սև շապիկով դուրս գամ, փողոցում հասնեն ծեծե՞ն։ Այս մասին իր մտահոգությունը հայտնեց ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
«Այսօր արդեն առօրյա կյանքում ենք իրար ծեծում, Աստված մի արասցե ծեծը վերածվի ավելի վատ բանի, ա՛յ, թե որտեղ է ամենամեծ վտանգը։
Այսօր քար են գցում, վաղը դանակով են խփելու, մյուս օրը կսկսեն կրակել, սրանից է պետք զգուշանալ։ Դա է պետք հանդարտեցնել, որովհետև մենք հիմա դրան ենք գնում»,- ասել է նա։