Մհեր Մարկոսյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏArmsport-ը գրում է.
Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 86 կգ քաշային ազատոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Վճռորոշ գոտեմարտում Մարկոսյանի մրցակիցը վրացի Վրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայիսուրաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 2-3 հաշվով։
Մարկոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-4 հաշվով հաղթանակ էր տարել շվեդ Մոհամեդ Սարդար Տիմորիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում մեր ըմբիշն ընդամենը 50 վայրկյանում 10-0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել իսպանացի Սանտյագո Սանչես Վարելայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 6-2 հաշվով հաղթել էր բուլղարացի Յարասլաուի Յադկուսկիին, իսկ կիսաեզրափակչում՝ ռուս Սլավիկ Նանիևին՝ 6-4։
Այսօր ոսկե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, իսկ երեկ բրոնզե մեդալներ էին նվաճել 79 կգ քաշային Արման Ավագյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։