ՏԻՄ ընտրություններին ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել. ՔԿ
ԻՐԱՎՈՒՆՔՀայաստանի 23 համայնքերում այսօր` հունիսի 9-ին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։