Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանցի տղան ջարդել է սեքսի առաջարկը մերժած աղջկա քիթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի սկզբում ամբաստանյալները երկուսն էին՝ Վահե Ավանեսյանն ու Աշոտ Ղարաբաղցյանը: Բայց նիստի սկզբում տուժող աղջիկը՝ Նաիրան (անունը փոխված է), հայտարարեց, թե հաշտվել է ամբաստանյալ Վահե Ավանեսյանի հետ ու խնդրում է նրա մասով քրեական գործի վարույթը կարճել:

Տուժող աղջիկը երկրորդ ամբաստանյալի մասով էլ նման միջնորդություն կաներ, սակայն Աշոտ Ղարաբաղցյանին առաջադրված մեղադրանքը մասնավոր բողոքի հիման վրա հարուցվող մեղադրանքներից չէր, տուժողի հաշտվել-չհաշտվելը Աշոտի դեպքում առնվազն կարող է մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանք համարվել:

Վահե Ավանեսյանի մասով տուժող աղջկա արած միջնորդությունը միմիայն նրա մեծահոգության արդյունքը կարող էր լինել, եթե, իհարկե, չկային «ստորջրյա այլ հոսանքներ»:
Այն, ինչ կոնկրետ կատարել էր Վահե Ավանեսյանը աղջկա նկատմամբ՝ առանձնապես հեշտ չէր մոռանալ կամ ներել: Ահա թե ինչու, արդեն երկրորդ ամբաստանյալի՝ Աշոտ Ղարաբաղցյանի մասով որպես տուժող ցուցմունք տալու ընթացքում Նաիրան, վերհիշելով դեպքի օրվա իրադարձությունները, սկսեց արտասվել, հուզվել ու դժվարանում էր անգամ խոսել:

Ըստ նախնական մեղադրանքի՝ 35-ամյա Վահե Ավանեսյանը նախկինում դատապարտված լինելով սպանության համար ու պատիժ կրելով քրեակատարողական հիմնարկում, «Ֆեյսբուքով» ծանոթացել ու շփվել է Նարիայի հետ: Հենց պատիժ կրելու ընթացքում է Վահեն ծանոթացել նաև երկրորդ ամբաստանյալի՝ Աշոտ Ղարաբաղցյանի հետ: Նրանց ծանոթությունը, սակայն, վիրտուալ չէր, Աշոտը նույնպես պատիժ էր կրում ՔԿՀ-ում՝ խանութից կատարած գողության համար:

Ազատություն դուրս գալով՝ Վահե Ավանեսյանը շարունակել է շփումը Նաիրայի հետ, նրանք նույնիսկ միասին աշխատել են «Ֆաբերլիքում»:

2016 թվականի մայիսի 3-ին, ժամը 21-ի սահմաններում Վահեն ու Նաիրան, ըստ մեղադրանքի, միասին ընթրել են, Վահեն ալկոհոլ է օգտագործել ու սկսել է դրսևորել ագրեսիվ վարքագիծ:

Նախ նա աղջկան առաջարկել է միշտ միասին լինել, իրար հետ սեռական հարաբերություն ունենալ: Նաիրան կտրականապես մերժել է: Վահեն սկսել է վիճել աղջկա հետ, ապա անցել է… բռունցքների գործադրմանը: Նա հարվածել է աղջկա դեմքին, կոտրել է նրա քիթը, խոհանոցային դանակով սպանության սպառնալիք է տվել, ինչը Նաիրայի կողմից իրական սպառնալիք է ընկալվել, քանի որ աղջիկը գիտեր՝ Վահեն դատապարտված է եղել հենց սպանության համար:

Այնուհետև Վահեն, ըստ մեղադրանքի, ձեռքերով աղջկան շարունակել է հարվածներ հասցնել: Աղջկա առողջությանը պատճառվել է թեթև վնաս: Նրա հագուստն ամբողջովին արյունոտ է եղել, դեմքը՝ այտուցված ու կապտուկներով պատված:
Աղջիկը խնդրել է, որ Վահեն տաքսի կանգնեցնի ու իրեն տուն ուղեկցի, քանի որ անհարմար է զգացել իր տեսքով մենակ դուրս գալ փողոց:

Վահեն տաքսի կանգնեցրել է, սակայն տաքսու վարորդին բոլորովին այլ հասցե է ասել՝ իր կալանավայրային ընկեր Աշոտ Ղարաբաղցյանի հասցեն: Աշոտին Վահեն նախապես զանգահարել ու խնդրել է, որ նա դուրս գա իրենց դիմավորելու՝ ասելով՝ «Հյուրեր կընդունե՞ս»:

Նաիրան, վախենալով, որ Վահեի մոտ կարող է դանակ լինել, ու նա կարող է իրեն վնասել, տաքսու մեջ չի դիմադրել:

Աշոտ Ղարաբաղցյանը մենակ էր ապրում: Նա դուրս է եկել ու դիմավորել է «հյուրերին»:
Վահեն ու Նաիրան իջել են տաքսուց, մտել են Աշոտի տուն: Վերջինս տեսել է Նաիրայի վիճակը, հարցրել է, թե ի՞նչ է պատահել: Վահեն ասել է, թե Նաիրային փախցրել է, ուզում է, որ իրենք մնան Աշոտի տանը: Փախցնելու ընթացքում էլ… մի թեթև վիճել է աղջկա հետ…
Նաիրան խնդրել է, որ իրեն սառույց տան, քանի որ դեմքը, կոտրված քիթը ահավոր ցավում էին: Վահեն Աշոտին առաջարկել է, որ Նաիրային թողնեն տանը, իրենք խանութ գնան՝ սառույց և այլ բաներ գնելու:

Աշոտը Նաիրային ցույց է տվել սանհանգույցի տեղը: Վահեն ու Աշոտը դուրս են եկել տանից: Աշոտը տան մուտքի դուռը դրսից փակել է՝ աղջկան այդ կերպ զրկելով ազատությունից:

Նրանց գնալուց հետո աղջիկը հարվածել է մուտքի դռանը, գոռացել է, բայց տեսել է, որ ապարդյուն է: Առաջին հարկում գտնվող տան պատուհանները պատված էին ճաղավանդակներով:
Աղջիկն իր բջջային հեռախոսով զանգահարել է քրոջը, ասել է, թե ինչ է արել Վահեն, ասել է տան հասցեն, որտեղ գտնվում է:
Նաիրայի ծնողներն անմիջապես զանգահարել են ոստիկանություն ու տաքսիով շտապել են Նաիրայի ասած հասցեով: Այնտեղ են շտապել նաև ոստիկանները:
Մոտ տասնհինգ րոպեից նրանք հասել են Աշոտ Ղարաբաղցյանի տան մոտ: Նաիրայի հայրը փորձել է մուտքի փայտե դռան փականը ջարդել, որ դուռը բացի: Աղմուկի վրա դուրս եկած հարևաններից մեկն ասել է, թե այդ տունը մի մուտք էլ պիտի ունենա՝ շենքի հետևի մասից:
Այս խոսքերը լսելով՝ աղջիկը տան ներսում սկսել է փնտրել երկրորդ մուտքը: Նա ինչ-որ դուռ է խարխափել, հրել է, դուռը բացվել է: Նաիրան հայտնվել է փողոցում՝ շենքի հետնամասում: Մինչ աղջիկը մոտեցել է շենքի մուտքին, խանութից վերադարձել են նաև Վահեն ու Աշոտը և տեսել են, որ շենքի մոտ իրարանցում է:
Վահեին բերման են ենթարկել ոստիկանություն:
Վահեին մեղադրանք էր առաջադրված տուժող աղջկան ծեծելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպանության սպառնալիք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու 137 հոդվածի 1-ին մասով: Քանի որ այդ մեղադրանքները մասնավոր բողոքով հարուցվող մեղադրանքներ են, դատարանում տուժող աղջկա միջնորդությամբ և տուժողի ու ամբաստանյալի հաշտության հիմքով Վահե Ավանեսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվեց, Վահե Ավանեսյանի քրեական հետապնդումը դադարեցվեց:
Աշոտ Ղարաբաղցյանին մեղադրանք է առաջադրված մարդուն ազատությունից զրկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով, գործը տուժողի հետ հաշտվելու հետ կապված՝ կարճվել չի կարող:
Եվ այսպես, Վահե Ավանեսյանը ամբաստանյալի կարգավիճակը թոթափեց ու մնաց Աշոտ Ղարաբաղցյանի գործով… որպես վկա:
Աշոտ Ղարաբաղցյանը, ով հրաժարվեց պաշտպան ունենալու իրավունքից, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց: Նա հայտնեց, թե չի պատկերացրել, որ աղջկան զրկում է ազատությունից՝ տան մուտքի դուռը դրսից փակելով: Դա արվել է աղջկա… անվտանգության համար: Եթե աղջկան ազատությունից զրկել ցանկանար, նրա մոտ հեռախոս էլ չէր թողնի: Բացի այդ, բաց է եղել տան մյուս մուտքի դուռը, որից էլ աղջիկը դուրս է եկել ի վերջո…
Տուժող աղջիկը բավական դժվարությամբ սկսեց ցուցմունք տալ, անգամ դեպքի օրվա իրադարձությունները հիշելը նրան հուզական լարվածության մեջ գցեց: Աղջիկն արտասվեց, ապա հանգստացավ փոքր-ինչ ու հայտնեց, որ գրասենյակում Վահեի կողմից ծեծվելուց հետո իր վիճակը շատ վատ էր. քթից շատ արյուն էր հոսել, հագուստն ամբողջովին արյունոտ էր, դեմքը՝ այտուցված ու կապտած, ամբողջ դեմքը ցավում էր ահավոր:
Նաիրան նշեց, թե վախեցել է ակտիվորեն դիմադրել Վահեին, բայց համաձայն չի եղել Աշոտի տուն գնալուն: Ինքը խնդրել է, որ Վահեն իրեն տուն ուղեկցի, բայց Վահեն տաքսու վարորդին ուրիշ հասցե է տվել:
Երբ գնացել են Աշոտի տուն, ինքը նստել է սենյակում եղած բազմոցին: Ահավոր թույլ էր զգում իրեն: Միակ բանը, որ խնդրել է, սառույցն էր: Մեկ էլ ցանկանում էր այդ տնից հեռանալ, մանավանդ, որ լսել էր, թե ինչպես Վահեն Աշոտին ասաց, որ ընկերուհուն փախցրել է, ուզում է նրա հետ մնալ այդ բնակարանում:
Երբ Վահեն ու Աշոտը դուրս են եկել բնակարանից՝ խանութ գնալու, մի քանի վայրկյան հետո աղջիկը տեսել է, որ մուտքի դուռը բացվեց, մի ձեռք դռան վրայից հանեց բանալին: Ապա դուռը ծածկվել է, ու բանալիով դրսից փակվել է:
Տղամարդկանց գնալուց հետո Նաիրան սկսել է ուժգին հարվածել մուտքի դռանը, գոռալ, նայել է պատուհաններին, տեսել է, որ ճաղավանդակներով են փակված:
Նաիրան զանգահարել է քրոջը և ասել է Աշոտի տան հասցեն, նկարագրել է, թե որտեղ է բնակարանը: Ուղիղ կեսգիշեր էր զանգահարելու պահին:
Մոտ տասը-տասներկու րոպեից Նաիրան տեսել է, որ շենքի մոտ կանգ առավ տաքսին: Իր հարազատներն էին: Մոտեցել են նաև ոստիկանները:
Հայրը փորձել է ջարդել բնակարանի դուռը: Հարևաններից մեկը հիշել է, որ այդ տունը մի մուտք էլ ունի՝ շենքի հետնամասում:
Աղջիկն անմիջապես խարխափելով մութ միջանցքով գնացել է առաջ, սկսել է դուռ փնտրել: Մի դուռ է գտել, որը դուրս չէր տանում: Շարունակել է առաջանալ: Եվս մի դուռ է շոշափել, հրել է: Դուռը բացվել է, ու աղջիկը հայտնվել է փողոցում: Նա շրջանցել է շենքը, հայտնվել է հարազատների կողքին: Նստել է նրանց սպասարկող տաքսին: Այդ ժամանակ մոտեցել են նաև Վահեն ու Աշոտը: Վահեին ոստիկանները տարել են բաժին: Նաիրային հարազատները տարել են հիվանդանոց…

Դատարանը որպես վկա հարցաքննեց Վահե Ավանեսյանին: Նա ասաց, որ եթե իմանային՝ էսպիսի բան պիտի լինի, նման բան չէին անի: Ինքը Նաիրային տարել է Աշոտի տուն, որ Նաիրան իրեն կարգի բերի, շորերը փոխի, լվացվի, հետո նրան տանելու էր տուն: Դատարանի հարցին՝ որտեղի՞ց պիտի Նաիրայի համար կեսգիշերին հագուստ գտներ՝ նրա արյունոտ շորերը փոխելու համար, Վահեն պատասխանեց՝ խանութից, բայց ասաց, որ հագուստի բաց խանութ չի եղել, դրա համար էլ իրենք միայն սնունդ ու սառույց են գնել…

«Էս մարդը հո իմ թշնամին չէ՞ր»՝ ձեռքը Նաիրայի կողմը պարզելով՝ ասաց Վահեն: Աշոտի տուն է տարել արյունոտ ու վնասված աղջկան, քանի որ «ամբողջ Երևանում ուրիշ հարազատ մարդ չի ունեցել…»: Աշոտին վերջին անգամ տեսել է դեպքից վեց-յոթ ամիս առաջ՝ ինչ-որ սրճարանում, որտեղ հանդիպել էին, երբ ինքն ազատվել էր գաղութից…

Ըստ Վահեի՝ Աշոտը Նաիրային ազատությունից չի զրկել: Ո՞վ է տեսել՝ ազատությունից զրկեն մարդուն՝ նրա մոտ թողնելով երեք հեռախոս:

«Տրամաբանությունը որտե՞ղ է»՝ տարակուսեց դեպքի պահին իր «տրամաբանական» գործողություններով աչքի ընկած քիչ առաջվա ամբաստանյալը, ում կարծիքով՝ եթե Նաիրան շատ ուզենար, կարող էր առաջին հարկում գտնվող տանից դուրս գալ, անծանոթ տան դուռը դրսից փակելը դեռ մարդուն ազատությունից զրկելը չէ, այդ տունը փողոցին էր նայում, պատուհանը գետնից մոտ մեկ մետր էր բարձր, ճիշտ է, պատուհաններին վանդակաճաղեր էլ կային…

Հաջորդ դատական նիստին դատարանը կհարցաքննի գործով մյուս վկաներին՝ հիմնականում տուժողի հարազատներին:

 

ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին
Ամենադիտված