Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
ՍՊՈՐՏArmsport.am-ը գրում է.
Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի երիտասարդական Եվրոպայի առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները: 55 կգ քաշային կարգում Գևորգ Սուքիասյանը պայքարը սկսեց 1/8 երզափակչից, որտեղ 5:
2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յազիդ Ղարբիին: Քառորդ եզրափակչում Գևորգ Սուքիասյանը 0:8 հաշվով զիջեց վրացի Պրիդոն Աբուլաձեին: Վաղը նա սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի ռումինացի Կոնստանտին Տուդորի հետ:
63 կգ քաշայաին կարգում Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 4:0 հաշվով հաղթելով ռումինացի Գաբրիել Միհային: 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասավ իտալացի Ֆաբիո Կարբոնեիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում 9:0 հաշվով հաղթեց բուլղարացի Նիկալաս Սուլևին:
Կիսաեզրափակչում հայ մարզիկը նվազագույն 3:4 հաշվով զիջեց թուրք Աբդուլահ Տոպրակին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Պեչուրենկա (Բելառուս)-Ֆիլիպ Պետրոնզակ (Լեհաստան) զույգի հաղթողը:
77 կգ քաշային կարգում Վահե Պողոսյանը որակավորման փուլում 7:6 հաշվով առավելության հասավ Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգի նկատմամբ: 1/8 եզրափակչում 0:9 հաշվով զիջեց Դմիտրո Վաստեսկիին՝ Ուկրաինա:
87 կգ քաշային կարգում Հակոբ Բաղդասարյանը 1/8 եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց Լաչին Վալիևին՝ Ադրբեջան:
130 կգ քաշային կարգում Սամվել Սիմոնյանն որակավորման փուլում 0:8 հաշվով զիջեց Նիկոլա Միլատովիչին՝ Նորվեգիա:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները