Գվարդիոլա․ Սիրում եմ «Բարսելոնան», բայց բացառում եմ վերադարձս
ՍՊՈՐՏԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է իր վերադարձը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի դերում։
«Էռնեստո Վալվերդեի հետ վաղեմի ընկերներ ենք։ Սակայն առանց դրա էլ կարող եմ ասել, որ նա շատ բարձրակարգ մասնագետ է։ Նա ամեն տարի հսկայական աշխատանք է կատարում։ Այս տարի հաջողությունը չժպտաց «Բարսելոնային», եւ նրանք չդարձան Չեմպիոնների լիգայի հաղթող, մենք նույնպես։
Ես սիրում եմ «Բարսելոնան», բայց բացառում եմ վերադարձս»,- ասել է Գվարդիոլան Catalunya Radio-ի եթերում։
48-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին՝ երեք անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։