Գիտնականները գտել են հարբեցողների ու սթափ մարդկանց տարբերությունը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳիտնականները գտել են հնարավոր պատճառներից մեկը, թե ինչու մարդկանց մի մասը ավելի շատ է խմում, քան մյուսները, ու ինչու են ոմանք մյուսներից շուտ հարբում:
Պարզվել է, որ օգտագործվող ոգելից խմիչքի քանակի համար պատասխանատու են հիպոկամպուսի GABAA ռեցեպտորները: Ոգելից խմիչքի ազդեցության տակ դրանք ինգիբացնում (ճնշում են) նյարդային ուղիները, որոնք պատասխանատու են նորմալ շարժողական ակտիվության համար:
Ինգիբացման բնույթը, այսինքն GABAA–ի վրա ոգելից խմիչքի գործողությունը, սպեցիֆիկ է տարբեր օրգանիզմների համար: Մկների վրա արված փորձը ցույց է տվել, որ որոշ կենդանիների բավական էր մեկ կամ երկու միավոր ոգելից խմիչք՝ կոորդինացիան կորցնելու ու խմելը դադարեցնելու համար, մինչդեռ մյուսներին դրա համար եռակի շատ էր պետք խմել:
Հեղինակները կարծում են, որ հետագայում գիտնականները կկարողանան վերահսկել ոգելից խմիչքի չափազանց շատ գործածումը: Այս հարցում, ըստ մասնագետների, կօգնի գլխուղեղի որոշակի մասերի ակտիվության կանոնակարգումը: