Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագ լեյտենանտը՝ զինվորների հետ, մարտական 11 մեքենաների բաքերից հափշտակել է դիզվառելիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա.Ղամբարյանը, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում՝ որպես պահակախմբի պետ, գողություն կատարելու նպատակով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ միասին մուտք է գործել  զորամասի պահակակետ և չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ պահակային ծառայություն իրականացնող պահակակետի ժամապահ, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ.Հովհաննիսյանին կարգադրել է չմիջամտել և չխանգարել իրենց գործողություններին, որից  հետո վերջինս, խախտելով պահակային ծառայությունների կանոնագրքի կանոնները, հեռացել է պահակային ծառայություն կրելու վայրից: Այս մասին տեղեկացանք  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այնուհետև` Ա.Ղամբարյանը, Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել զորամասի մարտական մեքենաների համար որպես կայանատեղի օգտագործվող շինություններ, որտեղ կայանված թվով 11 մարտական մեքենաների վառելիքի բաքերից ռետինե խողովակի միջոցով գաղտնի հափշտակել ընդհանուր 240 լիտր դիզվառելիք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 375-րդ հոդվածի 1-ին մասով, Ռ.Սարուխանյանին և Վ.Աբրահամյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Ռ.Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ղամբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարանԹրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին փետրվարի 21-ին․ CBSԽոշոր վթար՝ Բաղրամյան պողոտայումՄաhացել է Տ. Տաթև արքեպիսկոպոս ՍարգիսյանըՈւժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԷմանուել Մակրոնը կժամանի Հայաստան․ նախատեսված են երկկողմ հանդիպումներՏավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերելԻրանն ԱՄՆ-ին զգուշացրել է․ պատասխան քայլեր կձեռնարկվեն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ձմեռային պալատԿադրեր` ողբերգական դեպքի վայրիցՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են«Քաղաքագետը անսպասելի շահագրգիռ անձ է բացահայտել Ռուբեն Վարդանյանի Բաքվից ազատ արձակման գործում» Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցԻնչ վիճակում են վիրավորում ստացած անձինք «Երևանը թաղում է Ռուսաստանի հետ իր բարեկամությունը և իրեն. Փաշինյանը Հայաստանը վերածում է Ուկրաինայի»Լեռնային Ղարաբաղում անց է կացվել սահմանադրական հանրաքվե․ պատմության այս օրը (20 փետրվար)Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համարՄեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր եղբայրն ազատ է արձակվելՄահացածը ՊՆ ծառայող էր` 20 տարեկանԱրմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում․ ՆԳՆ10 ժամ ջուր չի լինի Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներ | «Նոան» հաղթեց առաջին հանդիպումըԱրտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափըԸնտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվելԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովԱզատավանից հայտնում են զոհի մասինՊլանային անջատումներ` նշված հասցեներում Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովումԳիշերը Երևանում մեքենաներ են այրվել Պետերի ախորժակը բացվել է, պարգևավճարներն իրավիճակ են փոխել. «Հրապարակ»Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին. «Հրապարակ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի «Քարֆուր»-ի որոշ արտադրատեսակների արտադրություն է կասեցվելԲագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց Մոտ օրերս վառելիքի գները կնվազեն Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը Արամ Ղուկասյանը նշանակվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Հայտնի են Մարթա Կոսի՝ Հայաստան այցի ժամկետները ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել Ուկրաինայի և որոշ գործընկերների մասնակցությունն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ձևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը Ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտն այլ կերպ կաշխատի Արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք
Ամենադիտված