«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները կալանավորի գուլպայի միջից 8 հատ «Տրամադոլ» են գտել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՕրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ. Մ.-ին, ինչի արդյունքում վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել եւ առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 8 հատ դեղապարկուճ՝ «Տրամադոլ» գրառմամբ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: