«Ռեալ»-ը Ռամոսինց պատրաստ է հրաժարվել 100 միլիոն եվրոյի դիմաց
ՍՊՈՐՏՄադրիդ «Ռեալ»-ը կհրաժարվի Սերխիո Ռամոսից 100 միլիոն եվրոյի դիմաց միայն:
Այս մասին գրում է AS-ը: «Արքայական ակումբի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել պաշտպանի ծառայություններից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգամ, բայց 100 միլիոն եվրո առաջարկ ստանալու դեպքում:
Ավելի վաղ Ռամոսը դիմել էր ակումբին՝ պայմանագիրը խզելու և չինական ակումբ տեղափոխվելու խնդրանքով: Իսկ «Ռեալ»-ի նախագահը հայտարարել էր, որ չի կարող անվճար բաց թողնել թիմի ավագին: