Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը:

«Մենք ավարտեցինք Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը: Հարցերի լայն շրջանակ ենք քննարկել ու գործականում համաձայնության ենք հանգել օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Սա ԵԱՏՄ հոբելյանական նիստն է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրման առաջարկի պահից և 5 տարի՝ ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի կնքումից: Սա խորհրդանշական տարեթիվ է, և խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ Ղազախստանում»,- նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դեռ մնացել են հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն:

«Մենք եկանք այն եզրակացության, որ շարունակելու ենք աշխատանքը այդ հարցերի շուրջ: Ինչպես արդեն ասացի իմ ելույթում, շատ կարևոր է ԵԱՏՄ միջտնտեսական կապերի ընդլայնումը: Այժմ ԵԱՏՄ-ն բանակցություններ է վարում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է ԵԱՏՄ երկրների համար»,- նշել է Փաշինյանը:

Նա հայտնել է նաև, որ 2019թ. ԵԱՏՄ-ն ծրագրում է գործընկեր երկրների հետ երկու համաձայնագիր կնքել:

«Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք, որպեսզի աշխատենք բոլոր այդ ուղղություններով: Մենք այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել ենք ակտիվացնել բոլոր այդ ուղղություններով տարվող աշխատանքները: Հուսով եմ` արդեն այս տարի կկարողանանք ստորագրել նվազագույնը երկու համաձայնագիր ԵԱՏՄ-ի ու գործընկեր երկրների միջև։ Հետագայում այս ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում տեղի ունեցած նիստն, ընդհանուր առմամբ, հաջողված է համարել՝ նշելով, որ իրենք շարունակելու են աշխատել նույն ոգով:

Պրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Telegram-ի դանդաղեցման գործընթացը «Քաղաքական քողարկում. Փորձագետը ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին»Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռյունիար շամպայնԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու օրինագիծը 6 վիրավոր՝ Սպիտակում․ ինչ է հայտնի«Տրանսպորտային հանգուցալուծում. Ռուսաստանը պնդում է «Թրամփի երթուղուն» մասնակցելու վրա»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՊլանային անջատումներ՝ փետրվարի 11-ին, 12-ին, 13-ին, 16-ին, 17-ին և 19-ինՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԵրևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով Հայաստանը Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա․ պատմության այս օրը (11 փետրվար)Ձյուն և բուք ՀՀ-ում․ մանրամասներՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել․ «Հրապարակ» 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ»Կլքի՞ արդյոք ՔՊ-ն․ «Հրապարակ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին արտակարգ է․ վիրավոր կաՈւգոչուկվու Իվուն վիրահատվել է Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարիՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Դավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնՄոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Նիդեռլանդների ԶՈՒ ղեկավարը հնարավոր է համարել երկրի մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր առաքելությանը
Ամենադիտված