Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան. Փաշինյանը՝ Սարդարապատում (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը, Առաջին հանրապետության հիմնադրման օրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Առաջին հանրապետության 101-ամյակին նվիրված իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «1918 թ մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը. դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծայրագույն մի աղետի՝ ցեղասպանության, մեկ ու կես միլիոն հայ սրի էր քաշվել, 100 հազարավորները դարձել էին փախստական եւ հայ լինելը ինքնին վտանգավոր էր կյանքի համար:

Թվում էր՝ ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը եւ հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որեւէ հավակնությունից: Բայց տեղի ունեցավ հակառակը, անսպասելին, եւ հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է կորցրել էր անդառնալիորեն: Ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, պետական օրհներգ, որը արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միեւնույն ժամանակ հրաշափառ պատմությունը»,- ասաց վարչապետը եւ մեջբերեց Առաջին հանրապետության օրհներգի քառատողը՝

Մեր հայրենիք թշվառ, անտեր

Յուր թշնամյաց ոտնակոխ,

Յուր որդիքը արդ կանչում է

Հանել յուր վրեժ քեն ու ոխ:

Մեր հայրենիք, շղթաներով այսքան տարի կապկպված

Յուր քաջ որդոց սուրբ արյունով պիտի լինի ազատված:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կանգնած ենք սուրբ հողի վրա:

«Սիրելի՛ հայրենակիցներ, որովհետեւ նաեւ այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու եւ լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար:

Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին հանրապետությունը եւ այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է եւ նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Ահա սա է ամենակարեւոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք միասին հավաքվում ենք այստեղ:

Մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսների առաջ: Մենք գալիս ենք նաեւ բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու նոր բովանդակություն են հաղորդել իրենք՝ իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով:

Մենք գալիս ենք ասելու Առաջին հանրապետության պետական այրերին, որ ահա ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ ամենեւին, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Մենք գալիս ենք ասելու, որ նրանց գործը կենդանի է, որ նրանց երազանքն ապրում է, որ նրանց երազանքը պիտի իրագործվի:

Հանգչե՛ք խաղաղությամբ, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչե՛ք խաղաղությամբ Առաջին հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ առաջին հանրապետության չորս վարչապետների ՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան:

Հանգչե՛ք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետեւ ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր:

Ձեր սխրանքներով են ոգեշնչվել Արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչեւ Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչեւ Լեոնիդ Ազգալդյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչեւ Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչեւ Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաները ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը:

Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գյուղացիները, ովքեր ամուր կառչած են ձեր կողմից իրենց ժառանգած հողին եւ բուրաստան են դարձնում տափաստաններն ու ճահճուտները: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գործարարները, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով ամեն օր նոր կերպար են հաղորդում մեր հայրենիքին, նրա ամեն քաղաքին, ամեն գյուղին, ամեն փողոցին եւ պարտաճանաչ հարկ են վճարում հանուն հայրենիքի բարօրության:

Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն դասախոսներն ու ուսուցիչները, ովքեր իրենց գործը համարում են երիտասարդ սերնդին թռչելու թեւերով օժտելը, ձեր սխրանքներով են ոգեշնչված այն մարզիկները, ովքեր ամեն օր բարձրացնում են հայոց երկրի եւ պետականության եւ հայ ժողովրդի պատիվը՝ Լեւոն Արոնյանից մինչեւ Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյանից մինչեւ Սիմոն Մարտիրոսյան:

Ձեր սխրանքներով է ոգեշնչված Հայաստանի հանրապետության ազատ եւ հպարտ քաղաքացին, ով իր սեփական իշխանությունն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ով տեր է դարձել ՀՀ–ին՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին:

Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ, թե ԱԺ պատգամավոր, համայնքի ղեկավար, թե դատավոր եւ պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյա: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին: Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն եւ փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնած ազգային միասնություն:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»,- իր ելույթում նշեց վարչապետը:

Հանդիսավոր հատվածից հետո երկրի ղեկավարությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրում եւ բացեցին հուշարձանը:

imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից
Ամենադիտված