Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պոպուլիզմի հետևանքը, կամ՝ լրջանալու ժամանակը

ՎԻԴԵՈ

Դատարանների շենքերի մուտքերը փակելու նախաձեռնության մասով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իրավունք ուներ այդ կերպ իր բողոքը հայտնելու:

Մի կողմից՝ Փաշինյանի պնդումն աքսիոմատիկ ճշմարտություն է, որը բխում է ուղղակի ժողովրդավարության թեզից, մյուս կողմից՝ ժողովրդի մասնակցությունն իշխանության ձևավորմանը մանրամասն նկարագրված է Սահմանադրության տեքստում, և այս առումով Փաշինյանի ասածը նմանվում է պոպուլիզմի, մանավանդ, որ Մայր օրենքը թույլ չի տալիս, որ գործադիր իշխանությունը միջամտի արդարադատության իրականացմանը։ Ավելին՝ իշխանությունների բաժանման ու տարանջատման սկզբունքը ժողովրդավարության հիմնական նորմերից, հատկանիշներից մեկն է, ինչի անտեսումը, որպես կանոն, բերում է դիսկրիմինացիոն երևույթների։

Մյուս կողմից՝ ժողովրդի կամքը վերացական հասկացություն չէ, ու գոյություն ունեն դրա արտահայտման կոնկրետ լեգալ մեխանիզմներ, որոնցից իմպերատիվ բնույթ ունեն ընտրություններն ու հանրաքվեները։ Այս համատեքստում Փաշինյանի պնդումները ևս վիճահարույց են, որովհետև, օրինակ՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում հասարակությունը վստահության ուժեղ մանդատ է տվել Փաշինյանի թիմին՝ ոչ թե դատարանների մուտքերն արգելափակելու, այլ կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու համար։

Շատ կարևոր է նաև, թե Փաշինյանը կոնկրետ ինչ է հասկանում «ժողովուրդ» հասկացության տակ։ Նախորդ օրվա «կոլցո» օպերացիային, ըստ փորձագիտական գնահատականների, մասնակցել է ընդամենը մի երկու հազար մարդ։ Առավելագույնը: Այս քանակին շատ դժվար է ժողովուրդ համարելը, ճիշտ հակառակը՝ եթե հիշենք, որ անցած տարի հոյկտեմբերի 2-ին Փաշինյանի կոչով խորհրդարանի շենքի մոտ հավաքվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, ապա ստիպված ենք արձանագրել, որ մի քանի ամիսների ընթացքում գործող վարչապետի վարականիշը կտրուկ անկում է ապրել։ Մյուս կողմից՝ վարչապետի ծայրահեղ կոչերը այլևս հանրային աջակցություն չեն ստանում:

Սակայն խնդիրն ավելի գլոբալ համատեքստ ունի։

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը «համաժողովրդական աջակցության» մասին հիշում է՝ իր կառավարության մեկամյա անգործությունն արդարացնելու կամ իր ոչ այնքան օրինական քայլերը լեգիտիմացնելու համար։ Սակայն այս հարթության վրա վարչապետի այսօրվա մարտավարությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ, որովհետև հասարակության շրջանում էյֆորիկ տրամադրությունները նահանջել են, ու քաղաքացիներն ակնհայտորեն հոգնել են շոուներից, աղմկոտ ձերբակալություններից ու դատավարություններից՝ իրենց ձևավորած իշխանություններից ակնկալելով կոնկրետ արդյունքներ, գործողություններ։

Բացի այդ, երբ Նիկոլ Փաշինյանը «ժողովուրդ» է անվանում դատարանի մուտքերն արգելափակած փոքրաթիվ մարդկանց, ապա նա հերթական անգամ մասնատում, բարիկադավորում է հասարակությանը, որովհետև արդյո՞ք ժողովուրդ չեն այն մարդիկ, ովքեր որոշել են գնալ աշխատանքի՝ այսպիսով չտրվելով քաղաքական ավանտյուրային կամ ունեն քաղաքական այլ հայացքներ ու հարիր չեն համարում մասնակցել ակցիաների, որոնք դեմ են իրենց համոզմունքներին։

Ժամանակն է, որպեսզի Փաշինյանն իրապես գիտակցի իր կարգավիճակը՝ ձերբազատվելով պետական օրակարգին անհարիր հեղափոխականությունից ու հուզականությունից։Ժամանակն է, որպեսզի Փաշինյանն իրապես գիտակցի իր կարգավիճակը՝ ձերբազատվելով պետական օրակարգին անհարիր հեղափոխականությունից ու հուզականությունից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց
Ամենադիտված