Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրական հարաբերություն էի ունենում ամենաքիչը 5-10 թուրքի հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Իրավունքի» զրուցակիցն է սեռական շահագործման ենթարկված՝ թրաֆիքինգի հերթական զոհ, այժմ նաեւ դատարանի վճռով տուժող ճանաչված 40-ամյա Անահիտը (անունը փոխված է):

Նա եւս թրաֆիքինգի է ենթարկվել Թուրքիայում, բայց ի տարբերություն այդ վիճակում հայտնված այլ կանանց, Անահիտն այդպես էլ չկարողացավ կրկին ինտեգրվել հասարակությանը: «Թուրքիա գնացած-եկած» եւ նման պիտակները, չնայած անցել է բավական ժամանակ, բայց դեռ հետապնդում են նրան:

«Դարձել էի շնչող իր»

Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց Անահիտին համոզել՝ պատմել իր հետ կատարվածը:
«Ես երբեք չեմ կարող մոռանալ թեկուզ մի դրվագ այն դժոխային ամիսներից, որ իմ կամքից անկախ անցկացրի օտար երկրում, օտար տղամարդկանց գրկում: Ապրում էի Հայաստանի փոքրիկ բնակավայրերից մեկում, միայնակ, սոցիալապես ծանր պայմաններում, չունեի մշտական աշխատանք։: Ծանոթներիցս մեկն առաջարկեց մաքրուհու աշխատանք։ Թուրքիայում: Համոզեց, որ եթե մի քանի ամիս էլ աշխատեմ ու հետ գամ, ոչ մի բանի կարիք չեմ ունենա: Իմ պայմաններում ապրող մարդու համար դա հեքիաթի նման բան թվաց եւ համաձայնեցի:

Ինձ դիմավորեցին ծանոթիս ասած մարդիկ, տարան ինչ-որ տուն: Մի քանի ժամ մնալուց հետո ասացին, որ պետք է առաջին անգամ աշխատանքի գնամ: Այդ պահին մտքովս էլ չէր անցնցում, որ կես ժամ հետո հայտնվելու եմ ինչ-որ ակումբում, որտեղ մարմնավաճառների ծառայություններից օգտվում են տեղի քուրդ ու թուրք տղամարդիկ:

Իհարկե սկսեցի ընդդիմանալ: Երբ սկսեցի բղավել, ընդդիմանալ, գլխիս վերեւում կանգնեցին երկու հաղթանդամ տղամարդիկ՝ մտրակները ձեռքներին: Իսկ ինձ դիմավորողներն էլ բարձր ձայնով ծիծաղելով ասացին՝ դժվար դու ուզենաս էս մտրակների ուժին ծանոթանալ:

Չեմ ուզում անդրադառնալ հետագա դաժան մանրամասներին, միայն կասեմ, որ այդպես կես տարի շարունակ անընդմեջ ծեծի, սպառնալիքների, անհաց ու անջուր մնալուց զատ՝ ստիպված էի օրական ամենաքիչը 5-10 թուրք տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ՝ առանց տարիքային սահմանափակման:

Ինձ ստիպում էին անել ամեն ինչ, իսկ դրա փոխարեն ամեն օր ծեծի ու սպառնալիքների դոզան էր մեծանում: Մի պահ եկավ, դարձել էի շնչող իր, որին ով ասես կարող էր մոտենալ ու հետն ուզածի պես վարվել:

Վերադարձից հետո անընդհատ այդ շահագործման տեսարանները, թուրք ու քուրդ տղամարդկանց հպումները, զրկանքներն ու ստորացումները հանգիստ չեն տալիս ինձ: Մի պահ ինձ թվաց՝ կխելագարվեմ ու էդպես էլ կլիներ, եթե հարազատներս կողքիս չլինեին, ժամանակին հոգեբույժի չդիմեին: Ինձ տարան հոգեբուժարանի, պարզվեց՝ ունեմ լուրջ հոգեկան խնդիր»:

Առավել մանրամասն՝ թերթի համարում

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Ամենադիտված