Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Օտարից արդարություն պահանջելուց առաջ այն պետք է հաստատել նախ սեփական երկրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, երբ հասարկությունն ակտիվորեն քննարկում է ապրիլի 1-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հարձակում գործելու և հայկական կողմից պատասխան հարված հասցնելու մանրամասները, պարզ է դառնում, որ իրականում ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ լիներ, եթե իշխանությունները ժամանակին բարձրացված շատ ու շատ հարցեր ոչ թե շրջանցեին, այլև քաղաքական կամք դրսևորեին ու դրանց լուծում տային:
Անցած օրերը ևս մեկ անգամ փաստեցին, որ սահման պահողը ոչ թե դղյակներում ծվարած «ոսկե» երիտասարդությունն է, այլ սեփական քրտինքով քարից հաց քամող սովորական հայ մարդու զավակը: Ու այս ֆոնին, ժամանակն է, որ հայրենիքի համար իր կյանքը զոհած ցանկացած զինվորի ընտանիք կոնկրետ գործերով ու քայլերով տեսնի ու իր մաշկի վրա զգա, որ հայրենիքը ոչ թե խոսքով է իր կողքին է, այլ կոնկրետ գործով:
Վերջին օրերին սահման մեկնող կամավորները ևս մեկ անգամ հաստատեցին, որ երկիրն իրենցով կարող է միայն հզոր ու հպարտ լինել, բայց իրականում հզոր հայրենիք ունենալու համար դեռ պետք է լուրջ հետևություններ անել:
Այս օրերին էլ հասարակությունը իր բողոքի ալիքի վեկտորն ուղղել է Ադրբեջանին զենք վաճառողի դեմը՝ մոռանալով, որ Հայաստանն էլ կկարողանար ավելին ունենալ, եթե ժամանակին ոչ միայն բռներ իր երկիրը թալանողի ձեռքը, այլև ամեն ինչ աներ, որ կոռուպցիա կոչվող հրեշն այդքան հիմնովին չտեղավորվեր մարդկանց ուղեղներում:
Ինչո՞ւ պիտի օտարը մեզ հարգի ու մեզ հետ հաշվի նստի, եթե երկրի ներսում չկա տարրական համերաշխություն, միաբանություն և միասնություն ասվածը: Երբ մեկն իր օրվա հացը չի կարողանում վաստակել, իսկ ոմանք էլ հասցրել են այնքան հարստություն դիզել, որ թոռից թոռ, ծոռից ծոռ ուտեն, էլի չի վերջանա:
Այսքանից հետո նախ՝ պետք է մտածել մկրատի ծայրերը քիչ-քիչ իրար մոտեցնելու մասին: Հային ողորմություն պետք չէ, հային արժանապատիվ աշխատելու և ապրելու հնարավորություն է պետք տալ: Այդ դեպքում երկիրն էլ շեն կլինի, սահմանը՝ ամուր, իսկ ժամանակի հերոսը ոչ թե ուրիշի փողերով հարստացածը, այլ իր սեփական քրտինքով ստեղծող, արարող ու ապրող հայ մարդը:
Իշխանություններն այսօր կանգած են նոր ու կարևոր երկընտրանքի առջև՝ կա´մ կրկին նույն ոճով շարունակել ցույց տալ, թե իբր ամեն ինչ լավ է, կա´մ էլ բարձրաձայն խոստովանել, որ ռազմի դաշտից մինչև յուրքանչյուր հայի օջախի չկայության պատճառը սեփական իշխանությունների կողմից թույլ տված կոպիտ սխալների պարզ հետևանքն է:
Ու եթե մեր իշխանություններին այսքան տարի հետո էլ դեռ չի հաջողվում իր հայրենիքում արդարություն հաստատել, ապա որքանո՞վ այն իրավունք ունի օտարից պահանջել նույն արդարությունը: Այստեղ իրականում գործում է բումերանգի օրենքը, որն ավելի դաժան է, քան կարելի է պատկերացնել:
Օտարն էլ է տեսնում, թե որքան արժե նույն արդարությունն այդ երկրի ներսում և նույն գնով էլ ինքն է վաճառում իր «արդարությունը» այդ երկրում: Բումերանգի էֆե՞կտ, թե՞ սեփական ձեռքերով ցանածի բերքահավաք, արդեն կարևոր չէ, հետևանքը նույնն է՝ խաբողին խաբում են, վաճառվելուն պատրաստ կանգնածին՝ վերավաճառում, իսկ գնային քաղաքականությունն էլ նման դեպքերում հիմնականում որոշվում է միազգային շուկայի չափանիշներով:
Հիմա ժամանակն է մի պահ կանգ առնել ու հստակ որոշել՝ շարունակում ենք խաբելով ապրե՞լ, թե՞ որոշում ենք արդարության ուղին բռնել: Երկու ճանապարհն էլ կա, մնում է այն ընտրել և իշխանությունների ընտրությունից արդեն կախված կլինի հասարակության արձագանքը, քանի որ այլևս նման ձևով շարունակել չի լինի:


Արմինե Գրիգորյան

Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը
Ամենադիտված