Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան կուսակցությունները սկսել են միմյանց դեմ պայքարել ոչ միայն սպասվող նախագահական ընտրությունների, այլև ՀՀ վարչապետի հենարանը դառնալու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին կոչ էր արել առաջիկա ընտրությունների ժամանակ աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչը հանդիսացող կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից։

 

Այս հայտարարությունից հետո պայքարի են ելել այն քաղաքական ուժերը որոնք ոչ վաղ անցյալում հայտարարում էին, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն չի եղել: Բայց հիմա, երբ Հայաստանում կարծես թե ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում, արցախյան պառլամենտական ու ոչ պառլամենտական ուժերը իրար հերթ չտալով փորձում են հաճոյանալ ՀՀ վարչապետ Փաշինյանին, մոռացության տալով, թե ընդամենը վեց ամիս առաջ ինչ էին հայտարարում: 

Օր օրի նոր իրողություններ են ի հայտ գալիս ու ավելի են խճճում ռեալ իրականությունը: Եվ այս պայմաններում դժվար է տարանջատել, թե Արցախում ո՞ր քաղաքական կուսակցությունն է այն իրական ուժը, որը երբեք ոչ դեմք է փոխել, ոչ էլ ասելիք: Ամեն դեպքում արձանագրենք, որ նոր իշխանություններին սիրաշահելու մրցավազքի առաջմարտիկներից է նախկին վարչապետ, «Ազատ Հայաստան» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նշեց, թե պաշտպանում է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները:

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանին ու նոր իշխանություներին սատարելու հավատարմության կոչ հնչեցրեց Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, մոռացության տալով ԱԺ Հայրենիք խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցի ընդամենը ամիսներ առաջ արտահայտած այն միտքը, թե Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, իսկ հեղափոխությունից վեց ամիս հետո հակահեղափոխական լուրջ քայլեր են լինելու:

Ու թեև Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ հակահեղափոխականների անուններ չտվեց, բայց չի բացառվում, որ հենց այս քաղաքական ուժին նկատի ուներ: Չի բացառվում նաև, որ հակահեղափոխական օջախ ձևակերպման ներքո ՀՀ վարչապետը իշխանական բոլոր կուսակցություններին նկատի ուներ, քանի որ բոլորովին վերջերս նրանք առանց երկմտելու, միահամուռ կերպով ստորագրել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու միջնորդագրի տակ:

Հիմա հարց՝ այս մրցավազքում ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են կարողանալու թացը չորից տարբերել: Բացի այդ, քաղաքական հենարան ընտելիս արդյո՞ք հաշվի կառնեն, թե «սատարելու» մասին հայտարարություններից առաջ կուսակցություններն ինչ քայլեր են ձեռնարկել ու իրականացնել, թե՞ կառաջնորդվեն այլ չափանիշներով և կնախընտրեն այն քաղաքական ուժին, որը մշտապես գործել է ի նպաստ երկրի ու ժողովրդի:

 

Արմինե Գրիգորյան

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու
Ամենադիտված