13 տարեկան երեխա է ինքնասպան եղել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրեկ ուշ երեկոյան Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում ողբերգական դեպք է գրանցվել, ինքնասպան է եղել 13-ամյա մի տղա:
Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը hraparak.am-ին փոխանցեց, որ տղան շատ դաստիարակված, համեստ ընտանիքից էր. «Չեմ կարող ասել, թե ինչը նրան դրդեց գնալ այդ քայլին:
Ծնողները համեստ մարդիկ են, նպաստառու, հայրը արտագնա աշխատանքի է մեկնում, որ տունը պահի: Միակ տղան էր, քույր ուներ, որդեգրել էին նույնիսկ մորեղբոր երեխային: Գյուղի ծանր կյանքով ապրող ընտանիք էր, տունն էլ չունեին, ուրիշի հարկի տակ ծվարել էին, չգիտեմ ինչու էսպես արեց»,-ասաց համայնքապետը:
Նշենք, որ օգոստոսի 30-ին ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախապատրաստվել են նյութեր, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: