Պարոն մարզպետ Դուք պատկերացնո՞ւմ եք քանի՞ միլլիոն դոլլարի ծրագիր եք կասեցրել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄամիկոն Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Armnews հեռուստաընկերության եթերում Կոտայքի մարզպետը մեծ ոգևորությամբ խոսում է թե ինչպես է արգելել երիտասարդ ընտանիքների համար նախատեսված Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարական աշխատանքները։ Խոսվում է շուրջ 17 շենք կառուցելու մասին և հպարտությամբ շեշտում, որ դադարեցրել են շինթույլտվության բացակայության պատճառով։
Բա պարոն մարզպետ ամբողջ կառավարությունը ներդրումային քաղաքականության մասին է խոսում, դուք պատկերացնում եք քանի միլիոն դոլարի ծրագիր եք կասեցրել Ձեր քաղաքական նկրտումների պատճառով, եթե դուք կամք ցուցաբերեիք և հաշվի առնեիք քաղաքացու շահը, ապա անպայման անհապաղ կվերականգնեիք կասեցված գործընթացները և կսատարեիք Ձեր մարզում նման մեգանախագիծ իրագործելուն։ Ստացվում է, որ ներսի ներդրողի ներդրածը պետք չի, պարտադիր հայացքներս պետք է ուղղենք օտարների ծրագրերի վրա...
Բան չկա էլ ասելու՝ այդ ընտանիքների առաջ մի օր բացատրություն կտաք թե ինչու զրկվեցին նման գեղեցիկ հնարավորությունից...