Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակամարտության լուծման բանալին` ճանաչել ԼՂՀ անկախությունը. հայ քաղաքագետների կոչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 056 «քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհուրդը ս.թ. ապրիլի 6-ին կայացած համատեղ ընդլայնված նիստում, քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդունեցին դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահներին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին:
Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և ԲՈՀ-ի 056 «քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈՀ-Ի 056 «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԻՆ
ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՄԱԿ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒ ՑԶԵԻԻՆ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՆ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ, ՊԱՐՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ՊԱՐՈՆ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Ս.թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով՝ հրետակոծելով ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերը: Ադրբեջանը հերթական անգամ ձախողում է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Ադրբեջանի հիմնական նպատակն է ձախողել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, բռնի ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը և ցեղասպանության ենթարկել նրա հայ բնակչությանը: Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային՝ փորձելով հասնել ՀՀ-ի նկատմամբ ճնշումների գործադրմանը:
Ադրբեջանական կողմը մերժում է տեխնիկական և մասնագիտական ռեսուրսների կիրառմամբ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, ինչը հղի է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքով:
Ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանը պլանավորել է Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին համընթաց: Նախկինում ևս կարևոր միջազգային հանդիպումների և տարածաշրջան օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում Ադրբեջանը ձեռնարկել է հակամարտության սրում, այդ թվում՝ ռազմական գործողություններ շփման գծում: Կարելի է հիշատակել 2012 թ. հունիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնի Հայաստան կատարած այցի նախօրյակին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքը , ինչպես նաև 2015 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Բեռնում կայացած հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ինտենսիվ խախտման դեպքերը:
Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական իրողությունները և աղավաղելով Ղարաբաղյան հակամարտության էությունը, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղը բռնազավթելու մեջ: Ինչպես Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետական հետազոտությունների դպրոցում իր զեկուցման մեջ նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՙօկուպացիա՚ բառը Ղարաբաղի առնչությամբ օգտագործողները պետք է հաշվի առնեն այն քաղաքական փաստը, որ Ղարաբաղը հենց ինքը 70 տարի շարունակ եղել է ադրբեջանական ՙօկուպացիայի՚ զոհ, քանի որ 1921 թ. հուլիսի 5-ին բոլշևիկյան կուսակցական ոչ լե գիտիմ մարմին հանդիսացող Կովբյուրոն Ստալինի ճնշմամբ ընդունեց ապօրինի որոշում, որով հայաբնակ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, ինչը հիրավի ՙօկուպացիա՚ էր (Կովբյուրոյի որոշման մասին տես՝ "Историческая призма": 1921 год. Большевистские игры вокруг Карабаха, http://www.memo.ru/d/118764.html):
Այս համատեքստում հարկ ենք համարում համառոտակի ներկայացնել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրինական հիմքերը:
1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, խախտելով այն ժամանակ գործող ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ընդունեց Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման Հռչակագիրը:
Արձագանքելով այս ոչ օրինաչափ որոշմանը՝ միջազգային իրավունքի և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրության` 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված ՙԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կա պված հարցերի լուծման կարգի մասին՚ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենքի դրույթների համաձայն 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում որոշվեց Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի սահմաններում հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն :
1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, շարունակելով իր հակաիրավական գործողությունները, ընդունեց անկախության մասին Սահմանադրական ակտ և, դրանով իսկ հայտարարելով խորհրդային պետաիրավական համակարգից իր դուրս գալու որոշման մասին, օրենսդրորեն ամրագրեց ապագայում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունից հրաժարումը: 1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին: Ի պատասխան տվյալ ոչ օրինական ակտերի՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքի նորմերի ու 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ և միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվեց անկախության հանրաքվե: Դրան մասնակցելու հնարավորություն տրվեց նաև ԼՂՀ ադրբեջանցի փոքրամասնությանը, որը, սակայն, Բաքվի ցուցումով հրաժարվեց այդ հնարավորությունից:
Իրադարձությունների հետագա զարգացման հետևանքով վերացավ նաև ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ հանրաքվեի արդյունքները համա­ձայ­նեցնելու անհրաժեշտությունը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին Ալմա Աթայի հռչակագիրը : Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինաչափ է, դրա արդյունքներով ձևավորված ԼՂՀ-ն՝ լե գիտիմ, իսկ նրա անկախության ճանաչումը դառնում է հակամարտության լուծման բանալի:
ՀՀ-ն, հարցականի տակ չդնելով այդ հանրաքվեի օրինականությունը և դրսևորելով բարի կամք, ի պաշտպանություն համանախագահների գործունեության համաձայնվեց Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես հետագա բանակցությունների հիմք, այդ թվում՝ դրանցում ամրագրված ինքնորոշման ձևակերպման լրացուցիչ ընթացակարգերի վերաբերյալ առաջարկությունները:
Այդ առնչությամբ նպատակահարմար ենք համարում ԼՂՀ հռչակման հանրաքվեի իրավաչափության և դրա արդյունքների լեգիտիմության մասին ՀՀ կառույցների համապատասխան որոշումների ընդունումը և ԼՂՀ-ի հետ համակողմանի համագործակցության պայմանագրի մշակումն ու կնքումը:
Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունները գնահատելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի պլատֆորմի քայքայմանն ուղղված սադրանք՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ նրանց կոչ անելով ստեղծված իրավիճակում զերծ մնալ ագրեսորի և պաշտպանվող կողմի անհիմն հավասարեցումից: Տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վտանգի կանխման համար հարկ է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին տալ հստակ քաղաքական գնահատական և միջոցներ ձեռնարկել նրան պատժելու համար:
Անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ ԼՂՀ-ի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը չխաթարեց Հայաստանում և Արցախում հասարակական-պետական կյանքի բնականոն ընթացքը: Պետական մարմիններն ու հիմնարկները, հասարակական կազմակերպություններն ու մասնավոր ձեռնարկությունները շարունակում են արդյունավետ կերպով կատարել քաղաքացիների, միջազգային, պետական, հասարակական հաստատությունների առջև վերցրած իրենց տնտեսական, ֆինանսական, քաղաքական-դիվանագիտական պարտավորությունները: Այս կապակցությամբ մենք շեշտում ենք հայկական կողմերի հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանման, արտաքին և ներքին ներդրումների երաշխավորվածության սկզբունքներին` ի շահ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շարունակական զարգացման:
Ըստ արժանվույն գնահատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ կոչ ենք անում նրանց.
կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակի կայունացման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության դեմ ուղղված սադրանքներ թույլ չտալու համար,
հրատապ կարգով բարձրացնել շփման գծի երկայնքով ԵԱՀԿ կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունավետությունը և ներդնել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության համապատասխան մեխանիզմներ՝ հրադադարը խախտողի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությամբ,
վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների լիիրավ կողմի կարգավիճակը, ինչպես դա նախատեսվում է 1995 թ. մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի ընդունած փաստաթղթում,
որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալի` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված