Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ. Փաշինյանը՝ Պեկինում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները եւ Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:

Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորել է երկրների առաջնորդներին, այնուհետեւ տեղի է ունեցել տեսալուսանկարահանում:

Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ջերմորեն ողջունել բոլոր հյուրերին եւ հույս հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կհաղորդի մասնակից պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: ՉԺՀ նախագահը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջեւ ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը իրավահավասարության եւ փոխադարձ շահերի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո Նախագահ Սի Ծինփին,

Պետությունների եւ կառավարությունների հարգարժան ղեկավարներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում եւ մասնակցել այս կարեւոր իրադարձությանը:

Ըստ իս, բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը: Բազմազանությունը ծնում է երկխոսություն, իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման եւ փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար:

Հայաստանում եւ հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների եւ կրոնների հետ փոխգործակցության համար:

Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առեւտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առեւտուր անելու համար... եւ գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» - մեջբերման ավարտը: Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում եւ Ստամբուլում, Թբիլիսիում եւ Բաքվում, Հոնկոնգում եւ Կալկաթայում, Սինգապուրում եւ Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում:

Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին: Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում:

Բացախոսությունը, երկխոսությունը եւ միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջեւ ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու ճշմարիտ ուղին են:

Հարգելի մասնակիցներ,

Այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը եւ ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին եւ Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ:

Չինաստանն իր պատմության այս կարեւորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով՝ տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց:

Արդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհին:

Հարգելի մասնակիցներ,

Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը:

Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան եւ օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար:

Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն եւ ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության եւ օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:

Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն եւ ժամանակակից բազմակարծ հասարակություն:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ եւ շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետեւաբար, այսօր, ինչպես եւ նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ:

Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին եւ փակ սահմաններին, որոնք թեեւ անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռեւս պահպանվում են մեր հարեւանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ:

Հայաստանը ներգրավված է երկկողմ եւ բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:

Խաչաձեւվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանին այս կարեւորագույն իրադարձությանը հրավիրելու համար եւ խորհրդաժողովին մաղթել լիակատար հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»:

«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»
Ամենադիտված