ՀԲՖ նախագահը դիմել է դատախազություն՝ սպորտի փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով
ՍՊՈՐՏՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ դիմել է դատախազություն՝ սպորտի փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։
«Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գ.Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն:
Այսօր՝ 14.05.2019 թվականին, դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»,– գրել է Արթուր Գեւորգյանը:
Սպորտի նախարարությունը կասեցրել է ֆեդերացիայի ֆինանսավորումը։