ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր. լուսանկարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

