Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները (ֆոտո)
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն անգլիական «Լիվերպուլի» խաղացողներ Ժորժինյո Վեյնալդումն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպաններ Լուկաս Մոուրան ու Մուսա Սիսոկոն: Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» տանը 4:0 հաշվով ուժեղ էր գտնվել «Բարսելոնայից», իսկ «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:
Հունիսի 1-ին «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կհանդիպեն եզրափակիչում:
Who are you voting Player of the Week?
— UEFA Champions League (@ChampionsLeague) 8 мая 2019 г.
✨ Georginio Wijnaldum: LIVERPOOL v Barcelona
✨ Trent Alexander-Arnold: LIVERPOOL v Barcelona
✨ Lucas Moura: Ajax v TOTTENHAM
✨ Moussa Sissoko: Ajax v TOTTENHAM#UCL | @FTBSantander