Լեգենդար Մայքլ Ջոնսոնը գլխուղեղի կաթված է ունեցել
ՍՊՈՐՏ200 եւ 400 մետր վազքի քառակի օլիմպիական չեմպիոն (1992-2000թթ․), աշխարհի ութակի չեմպիոն (1991-1999թթ․), 51-ամյա ամերիկացի Մայքլ Ջոնսոնը պատմել է, որ մի քանի ամիս առաջ ունեցել է գլխուղեղի կաթված։
«Մարզման ժամանակ վատ զգացի եւ սկսեցի դժվարությամբ քայլել։ Ոչ մի ցավ չունեի, ոչ մի կասկած։ Հենց դա է վտանգավոր կաթվածի ժամանակ։ Կինս տարավ հիվանդանոց, ինքնուրույն հասա մինչեւ ՄՌՏ-ի սարքը, բայց արդեն 30 րոպե անց չէի կարողանում քայլել։ Ձախ ոտքս չէր ենթարկվում, ձախ ձեռքս նույնպես չէի զգում։
Բժիշկներն ասացի, որ գերազանց մարզավիճակում եմ, ինչի շնորհիվ վերականգնման շանսերը մեծ են։ Ութ ամիս անց վերջապես լիարժեք ապաքինվեցի»,- Ջոնսոնի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Ջոնսոնը 200 եւ 400 մետր վազքի աշխարհի նախկին ռեկորդակիր է։