Լարսի ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մայիսի 4-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի - Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։