Մահվան ելքով վրաերթ Երևանում. 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել համալսարանի աշխատակցին. վերջինս տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սամվել Կիրակոսյանը, իր վարած Mazda մակնիշի 35 GM 065 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 54-ամյա Լաուրա Աբրահամյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ